Մշակույթ

Տեղի է ունեցել հայ-ամերիկյան դիվանագիտական հարաբերությունների հաստատման 100-ամյակին նվիրված համերգ

2 րոպեի ընթերցում

Տեղի է ունեցել հայ-ամերիկյան դիվանագիտական հարաբերությունների հաստատման 100-ամյակին նվիրված համերգ

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վաշինգտոնի Ազգային տաճարում 2020 թվականի մարտի 4-ին «Հայկական Ոդիսական․ Նռան գույնը» փառատոնի շրջանակում տեղի է ունեցել աննախադեպ մուլտիմեդիա-համերգ՝ նվիրված հայ-ամերիկյան դիվանագիտական հարաբերությունների հաստատման 100-ամյակին։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։

Համերգը կազմակերպել էր ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը` PostClassical Ensemble-ի հետ համագործակցությամբ (խմբավար՝ Անխել Ժիլ-Օրդոնեզ, տնօրեն՝ Ջոզեֆ Հորովից):

Հատուկ այս համերգի համար գրված երաժշտության հեղինակն է հայտնի կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանը: Համերգի ընթացքում հնչել են Շարաֆյանի «Հայ Ոդիսական» մեծակտավ սյուիտը նվագախմբի և «Զուլալ» վոկալ եռյակի համար` գրված PostClassical Ensemble-ի պատվերով, ինչպես նաև Շարաֆյանի թավջութակի 2-րդ կոնցերտը` հանրահայտ թավջութակահար Նարեկ Հախնազարյանի կատարմամբ։

Երաժշտությունն ուղեկցվել է սիրիահայ արվեստագետ, Նյու-Յորքաբնակ նկարիչ Գևորգ Մուրադի` Սայաթ Նովային նվիրված մուլտիմեդիա նկարազարդումով: Երեկոն մեկնարկել է «Դլե յամանով»՝ հռչակավոր դուդուկահար Ջիվան Գասպարյանի և Ջիվան Գասպարյան կրտսերի կատարումներով։

Armenian Odyssey-3min from kevork Mourad on Vimeo.

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում