Նոր որոշմամբ կհիմնանորոգվեն պետական նշանակության 33,7 կմ ավտոճանապարհներ 

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգումն ապահովելու նպատակով կառավարությունն ընդունեց համապատասխան որոշում: Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը նշեց, որ որոշմամբ նախատեսված հիմնանորոգվող ավտոճանապարհների երկարությունը 33.7 կմ է, որից միջպետական նշանակության ավտոճանապարհներ` 10.0 կմ, հանրապետական նշանակության ավտոճանապարհներ` 17.7 կմ և մարզային նշանակության ավտոճանապարհներ` 6 կմ:

Ըստ այդմ առաջարկվում է 4.1 մլրդ դրամը հատկացնել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը՝ «Ճանապարհային ցանցի բարելավում» ծրագրի «Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում» և «Տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգում» կատարումն ապահովվելու նպատակով:

«4.1 մլրդ դրամից 3.7 մլրդ դրամն անհրաժեշտ է 2019 թ. իրականացված, ինչպես նաև անավարտ շինարարական օբյեկտների շինարարության, տեխնիկական, հեղինակային հսկողության համար, 73.9 մլն դրամը` նախագծահետազոտական, գեոդեզիաքարտեզագրական աշխատանքների համար, և 353.4 մլն դրամը` տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգման համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց նախարարը:

Սուրեն Պապիկյանն ասաց, որոշ ճանապարհների մասով անհրաժեշտ գումարները պայմանավորված են նաև նրանով, որ դեռևս 2019 թ. իրականացված աշխատանքների մի մասը պատվիրատուի կողմից չի ընդունվել՝ ոչ պատշաճ կամ թերի կատարված լինելու պատճառով։

Հայերեն

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան