Հայաստանում թեստերի արտադրությունը կսկսվի հումք ձեռք բերելուց հետո.բանակցում են արտադրողների հետ

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գիտությունների ազգային ակադեմիայի մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը Հայաստանում կորոնավիրուսի ախտորոշման թեստերի արտադրություն սկսելու նպատակով նյութեր ձեռք բերելու համար բանակցում է մի շարք երկրների արտադրողների հետ: Արտադրությունը կսկսվի նյութերը ձեռք բերելուց հետո:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասուլիսում հայտնեց ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն, կենսաբանական գիտությունների թեկնածու Արսեն Առաքելյանը:

Նա նախ նշեց՝ արտադրություն սկսելու իրենց նախաձեռնությունն ունի մի քանի նպատակ՝ փորձել ստանալ ավելի արդյունավետ թեստեր, փորձել անխափան մատակարարում ապահովել: Ներկայում քննարկում են արտադրության հետ կապված մի շարք հարցեր: Միևնույն ժամանակ ինստիտուտում ընթանում են նախապատրաստական աշխատանքներ:

«Անհրաժեշտ սարքավորումներ կան: Մենք նաև ուսումնասիրում ենք հնարավորությունը՝ որոշակի սարքավորումներ ձեռք բերելու, որոնք անհրաժեշտ չեն, բայց կարող են գործընթացն արագացնել: Աշխատանքային պրոցեսի մեծ մասը կազմում է անհրաժեշտ նյութերի արտադրողների հետ բանակցություններ վարելը: Արտադրությունը կսկսվի, երբ համապատասխան նյութերը կարողանանք ձեռք բերել: Բանակցում ենք տարբեր երկրների արտադրողների հետ»,-ասաց Առաքելյանն ու նշեց՝ արտադրության մեկնարկի կոնկրետ ժամկետ չի կարող նշել, դեռ աշխատանքներ են տանում:

Կառավարության կողմից տրամադրվող գումարը հիմնականում հատկացվելու է հումքին:

Հարցին, թե արդյոք Հայաստանում արտադրվող թեստերը որակային առումով կտարբերվեն արտասահմանյան թեստերից, նա ասաց՝ թեստերը լինելու են նման այն ներկրված թեստերին, որոնք այս պահին առկա են Հայաստանում: Ինստիտուտը տեսականում ցանկանում է նաև անել այնպես, որ դրանք լինեն ավելի մատչելի, քան ձեռք բերվածները, սակայն դեռ վաղ է այդ մասին խոսելը: Նա վստահեցրեց, որ ինստիտուտն ունի այդ թեստերն արտադրելու ներուժ, առկա են սարքավորումներ, ենթակառուցվածքներ, ինստիտուտն ունի նմանատիպ աշխատանքների բավականին մեծ փորձ:

Հարցին, թե հետագայում Հայաստանում արտադրվող թեստերն արտահանման ներուժ կունենան, թե ոչ, Առաքելյանը պատասխանեց, որ առաջնային խնդիրն այս պահին Հայաստանի համար արտադրություն ապահովելն է, հետագայում՝ կարող է այդ հնարավորությունը լինի, կարող է ոչ:

Ընդհանուր արտադրության գործընթացը բարդ չէ:

Այն հիմնված է լինելու արդեն հայտնի տեխնոլոգիայի վրա, որի համար անհրաժեշտ հումքը/նյութերը հնարավոր է ձեռք բերել։ Թեստերը նախատեսված են լինելու պոլիմերազային շղթայական ռեակցիայի (ՊՇՌ) մեթոդով ախտորոշման համար, որը գենետիկական հետազոտություն է և ներկայումս օգտագործվում է կորոնավիրուսի ախտորոշման համար ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կողմից։

ՀՀ կառավարությունը Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտին 550 հազար դոլարի չափով հատկացում կատարելու որոշում է ընդունել, որպեսզի Հայաստանում կազամակերպվի կորոնավիրուսի ախտորոշման թեստերի արտադրություն:

Աննա Գրիգորյան

Հայերեն English

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 8-րդ հողամասը վերադարձվեց համայնքի տիրապետմանը

Թրամփը հայտարարել է Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի մոտալուտ հաղթանակի մասին

Կարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնության երրորդ շրջանում է

«Առասպելներ, պաշտամունքներ և տիեզերագիտություն․ Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» աննախադեպ միջազգային ցուցադրություն կբացվի

Մսի վաճառք՝ սպանդանոցում փորձաքննության ենթարկվելու վերաբերյալ կեղծ փաստաթղթերով. նախաքննությունն ավարտվել է

«Երևանյան բեսթսելեր». «Իկիգայ» գիրքն՝ առաջատար. փաստավավերագրական, հուլիս, 2026

Թրամփն ակնարկել է, որ ԱՄՆ-ն կարող է չսատարել Բրիտանիային Ֆոլկլենդյան կղզիների հարցում

ԿԽՄԿ-ի առողջապահական ծրագրերից մեկի արգասիքը Խաչիկ գյուղի վերանորոգված և կահավորված բուժկետն է

Մենք պետական սահմանը գծում ենք գութանով. Խաչիկի վարչական ղեկավար

ԿԽՄԿ-ն կարևոր ծրագրերով զգալիորեն օգնում է ՀՀ սահմանամերձ համայնքներին. նախաձեռնություններից մեկն իրականացվեց Խաչիկ համայնքում