Հասարակական

Սեւանա լճի մակարդակը վերջին շաբաթում բարձրացել է 1 սանտիմետրով

1 րոպեի ընթերցում

Սեւանա լճի մակարդակը վերջին շաբաթում բարձրացել է 1 սանտիմետրով

ԳԱՎԱՌ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ապրիլի 1-ից մինչեւ 8-ն ընկած ժամանակահատվածում Սեւանա լճի մակարդակը բարձրացել է 1 սանտիմետրով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունից, եթե ապրիլի 1-ի դրությամբ Սեւանա լիճը ծովի մակարդակից գտնվում էր 1900 մետր 46 սանտիմետր բարձրության վրա, ապա ապրիլի 8­-ի դրությամբ այդ նիշն արդեն բարձրէ 1 սանտիմետրով: Նախորդ տարվա ապրիլի 8­-ին եւս Սեւանը գտնվել է 1900 մետր 46 սանտիմետր նիշի վրա, ինչը 1 սանտիմետրով նվազ է այս տարվա նիշից: Նույն աղբյուրի համաձայն՝ այս տարվա ընթացքում Արփա-Սեւան թունելային ջրատարով արդեն Սեւանա լիճ է տեղափոխվել 36 միլիոն 296 հազար խորանարդ մետր ջուր: Ապրիլի առաջին շաբաթվա ընթացքում Սեւան թափվող գետերում դիտվել է ջրի ելքերի մեծացում:

Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսթության եւ բնապահպանության վարչության պետ Համբարձում Համբարձումյանի կարծիքով՝ վերջին օրերի տեղումները շատ կարեւոր էին ինչպես գյուղատնտեսության, այնպես էլ Սեւանի ջրային պաշարների ավելացման տեսանկյունից:

Խոսրով Խլղաթյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում