Հասարակական

Իրականացվում են մարդասիրական հերթական քայլերը

2 րոպեի ընթերցում

Իրականացվում են մարդասիրական հերթական քայլերը

ԳԱՎԱՌ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ :Գեղարքունիքի մարզում, պայմանավորված արտակարգ դրությամբ, համայնքներում իրականացվող կանխարգելիչ միջոցառումներին զուգահեռ իրականացվում են բարեգործական եւ մարդասիրական մի շարք նախաձեռնություններ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սեւանի համայնքապետարանի աշխատակազմից, բարեսիրական հերթական նախաձեռնությունը «Տարոն» սուպերմարկետինն է` ի դեմս տնօրեն Տիգրան Մարգարյանի: Նրա բարի կամքի շնորհիվ սեւանցի շուրջ 50 անապահով ու կարիքավոր ընտանիքի բաժանվել են սննդամթերքի փաթեթներ: Այս օրինակելի նախաձեռնությունն իրականացվել է կամավորների միջոցով, ովքեր նախօրոք փնտրել, գտել են անհրաժեշտ հասցեները եւ անշահախնդրորեն հասցեատերերին հասցրել փաթեթները:

Մարտունու քաղաքապետարանի աշխատակազմից ստացված տեղեկատվության համաձայն՝ մարտի 21-ից «Մարտունու քաղաքային համայնքի կոմունալ սպասարկում եւ բարեկարգում» ՀՈԱԿ-ի տնօրեն Արտյոմ Ասպատուրյանի նախաձեռնությամբ եւ ֆինանսավորմամբ ստեղծվել է բժշկական դիմակների փոքրիկ կարի արտադրամաս, որը գործում է հենց հիմնարկի շենքի ներսում: Կամավորներ Թագուհի Հակոբյանը, Մարինե եւ Աշխեն Ջամալյանները, ՀՈԱԿ-ի աշխատակիցներ Արմինե Ավետիսյանը, Ռուզաննա Գևորգյանը, Մարիետա Գասպարյաննիրենց մասնակցությամբ աջակցում են այս բարեգործական մտահղացմանը: Աղջիկներն առանց ժամային սահմանափակման կարում են օրական 200 բժշկական դիմակ: Դիմակները տրամադրվում են ինչպես իրավաբանական կազմակերպություններին, այնպես էլ ֆիզիկական անձանց՝ անվճար հիմունքներով:

Խոսրով Խլղաթյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում