Շիրակի մարզում ընթացքի մեջ են գարնանային գյուղատնտեսական աշխատանքները

2 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 5 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզում ընթացքի մեջ են գարնանային գյուղատնտեսական աշխատանքները: Ինչպես միշտ, այս անգամ ևս, աշխատանքները առաջինը սկսել են ցածրադիր գոտիների՝ Անիի և Ախուրյանի տարածաշրջանները: Հիմնականում կատարվում են հացահատիկի, վաղահաս կարտոֆիլի, ընդեղենի ցանքեր: Նորմալ եղանակային պայմանների դեպքում, գարնանային գյուղատնտեսական աշխատանքները մարզում կտևեն մինչև մայիսի 10-ը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Շիրակի մարզպետարանի գյուղատնտեսության ու բնապահպանության վարչության գյուղատնտեսության բաժնի պետ Անդրանիկ Նալբանդյանը:

«Այս պահի դրությամբ դեռ նոր են սկսվել գարնանացանի աշխատանքները և կանխատեսումներ չենք կարող անել, թե ինչ արդյունք կունենանք, բայց, համեմատելով 2019 թվականի արդյունքները 2018 թվականի հետ, կարող են արձանագրել, որ շուրջ 700 հա գարնանացան ցանքատարածությունների աճ ունենք, սա վերջին տարիների միակ արձանագրված աճն է։ Չնայած ցանքատարածությունների աճին, նախորդ տարի ունեցանք բերքի պակաս»,- նշեց Անդրանիկ Նալբանդյանը՝ տեղեկացնելով, որ բերքի պակասը արձանագրվել է եղանակային պայմանների՝ կարկտահարության պատճառով. բերքը 2018 թվականի համեմատ կրկնակի պակաս էր:

Խոսելով աշնանացանի մասին, պատասխանատուն նշեց, որ ցրտահարության մասին ահազանգեր չեն եղել. «Ամբողջ ձմեռ կար մտավախություն, որ աշնանացանը կարող է ցրտահարվել, բայց մինչ օրս նման ահազանգ չի եղել: Ակնադիտական ուսումնասիրությունների արդյունքում աշնանացանը սկսել է «աշխատել»՝ կանաչել: Մեր կարծիքով, աշնանացանի ընթացքը կարելի գնահատել «լավ»:

Անդրադառնալով համավարակի պատճառով ստեղծված իրավիճակին՝ պատասխանատուն ընդգծեց՝ գյուղատնտեսությունն այն ոլորտն է, որը հիմա ակտիվ շրջանում է: «Պասիվություն չկա: Հիմա գյուղատնտեսության ամենաակտիվ շրջանն է, կա միայն անհանգստություն՝ պարարտանյութերի ներկրման հարցում, որը չներկրվելու պատճառով դժվար է ձեռք բերվում: Որոշակի խնդիրներ կան նաև սերմնացուի հետ կապված»,- ավելացրեց Անդրանիկ Նալբանդյանը։

Արմենուհի Մխոյան

Հայերեն Русский

Սանդրո Պերկովիչը հեռանում է «Նոա»-ի գլխավոր մարզչի պաշտոնից

Yerevan Fashion Week-ը վերադառնում է չորրորդ անգամ՝ այս տարի ավելի ընդլայնված ծրագրով․ այն կանցկացվի հոկտեմբերի 9-11-ը

Թրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումը

Ֆրանսիայի վարչապետը հանձնարարել է ստեղծել հաքերային հարձակումներից պաշտպանության ստորաբաժանում

Շվեյցարիան միացել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթի մի շարք միջոցառումների

Հայաստանի մի շարք քաղաքներում կանցկացվի «Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնը

Ինժեներական աշխատանքները զինված ուժերում ընթանում են անընդհատ ռեժիմով. Սուրեն Պապիկյան

Հութիները հայտնել են, որ մեկ ամսվա ընթացքում խոչընդոտել են 48 սաուդական տանկերների երթևեկությանը

ԿԺԴՀ առաջնորդի քույրը հայտարարել է, որ տեղյակ չէ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ առաջնորդների շփումներից

CAFSEP ծրագրի շրջանակում ևս երեք բնակավայրերի տրամադրվել են նոր տեխնիկա և սարքավորումներ