Նախարարը մասնավոր հատվածում վարձատուներին և վարձակալներին կոչ արեց հաշվի առնել փոխադարձ կորուստները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը կոչ է անում մասնավոր հատվածում տարածքների վարձատուներին և վարձակալներին, որոնց բիզնես գործունեությունն արգելված է, փոխադարձաբար հաշվի առնել կորուստները և համաձայնության գալ նվազագույն կորուստներով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախարարն այս մասին ասաց ասուլիսում՝ անդրադառնալով հարցին, թե ինչ պետք է լինի այն բիզնեսների հարցը, որոնց գործունեությունը արգելված է, սակայն պետք է վճարեն տարածքի վարձակալության գումար:

«Սա արտակարգ իրավիճակ է բոլորի համար: Հուսով ենք, որ մասնավոր հատվածում երկու կողմերն էլ՝ թե վարձակալը, թե վարձատուն, լավ են պատկերացնում իրավիճակը, և նրանց համաձայնությունները կլինեն այնպիսի միջակայքում, որ փոխադարձաբար հաշվի առնեն երկու կողմերի և կրած կորուստները և հնարավորությունները»,-ասաց Խաչատրյանը:

Նա նկատեց՝ այս հարցում կառավարությունը շատ չի կարող միջամտել: Սակայն իրենք հուսով են և կոչ են արել, որ այն դեպքերում, երբ վարձատուն տեսնում է, որ վարձակալի ֆինանսական վիճակը թույլ չի տա ամբողջ ծավալով կատարել վճարումներ, հաշվի առնի:

Նախարարը նկատեց՝ կան երկկողմանի ֆինանսական դժվարություններ: «Մենք կարծում ենք, որ պետք է մասնավոր հատվածի երկու կողմերն էլ՝ և´ վարձատուն, և´ վարձակալը համաձայնության գան իրենց համար նվազագույն կորուստներով, գտնեն միջինը»,-ասաց նա:

Հայերեն

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան