ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երգիչ, երգահան Նիկ Եգիբյանը հանրության դատին է հանձնել «Վերջակետ» հայալեզու և անգլալեզու երգը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` երգի և՛ երաժշտության, և՛ բառերի հեղինակը Եգիբյանն է:
Նա երաժշտասերներին հայտնի է դարձել «Համազգային աստղ» նախագծից հետո:
Նիկ Եգիբյանը, որը հիմնականում ստեղծագործում է R&B, փոփ ժանրերում, երգեր է գրել Հասմիկ Կարապետյանի, Հայկ Կասպարովի, Շուշան Պետրոսյանի, Անդրեի և այլ երգիչների համար: