Վարպետի հետ «ճակատամարտ» գնալը մեծագույն պատիվ էր. ապրիլի 1-ը Խորեն Աբրահամյանի ծննդյան օրն է 

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Օթելլո», «Ռոմեո», «Պեպո», «Արա Գեղեցիկ», «Արշակ թագավոր», «Կորիոլան»… Հայ թատրոնի մեծ վարպետ Խորեն Աբրահամյանը, որն իր համոզիչ խաղով գերել է ոչ միայն հայ, այլև արտերկրի հանդիսատեսի սրտերը, ապրիլի 1-ին կդառնար 90 տարեկան:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Արմեն Մարգարյանը, որը սովորել է Խորեն Աբրահամյանի արվեստանոցում, ասաց, թե ինքն այն երջանիկներից է, ում բախտ է վիճակվել լինել Աբրահամյանի սիրելի ուսանողներից մեկը: «Մեծ հնարավորություն էր մոտիկից տեսնել վարպետին, լսել նրա շնչառությունը, նրա ձայնի ելևէջները, իմաստուն խոսքը: Նրանից անընդհատ կարելի էր սովորել…Սովորել լռել, կարողանալ լսել, լինել ճշմարիտ, կարևորել խոսքը, կառավարել մարմինը, նայել դիմացինի աչքերի մեջ և չվախենալ: Սրանք մեր մասնագիտության կարևոր բաղադրիչներն են, որոնք հետո պետք է ինձ ուղեկցեին բեմում իմ ամբողջ կյանքի ընթացքում»,-նշեց դերասանը:

Մարգարյանի խոսքով՝ Խորեն Աբրահամյանը բարձր էր գնահատում նախ և առաջ թատրոնը սիրող մարդուն, արվեստագետին, որովհետև ինքն այդպիսին էր: «Նրա սերը դեպի իր մասնագիտությունն ու թատրոնն այնքան մեծ էր, որ այն փոխանցվում էր շրջապատին: Նա իր ամբողջ էությամբ թատրոն էր՝ «մարդ­թատրոն»: Աբրահամյանը սիրում էր բեմը, և բեմն էլ փոխադարձ սիրով տրվում էր նրան՝ նրա բոլոր քմահաճույքներին տալով վեհություն, հնարավորություն նվաճելու սրտեր, շոյել մարդկանց մտքերն ու հոգին և դառնալ նրանց երազների ասպետը: «Բեմ դուրս գալը ճակատամարտի է նման. կա՛մ կհաղթես, կա՛մ կպարտվես»: Աբրահամյանի այս խոսքերը մինչև հիմա ինձ հետ են: Դա է պատճառը, որ ես բարձր պատասխանատվությամբ եմ վերաբերվում իմ մասնագիտությանը: Հայրենիքի համար կռվող զինվորի պես, ինչպես կցանկանար հենց ինքը՝ մեր «զորավարը», որի հետ ճակատամարտ գնալը մեծագույն պատիվ էր, և ամենակարևորը՝ այն մեծ հավատ էր ներշնչում, որ անպայման հաղթանակով ենք վերադառնալու»,-շեշտեց Արմեն Մարգարյանը:

Խորեն Աբրահամյանը ծնվել էԵրևանում: Մասնագիտական կրթությունն ստացել է Երևանի թատերական ինստիտուտում: 1951 թվականին ընդունվել է Մայր թատրոն, որտեղ կերտել է հետաքրքիր ու ինքնատիպ կերպարներ: 1979-1984 թվականներին եղել է թատրոնի գլխավոր ռեժիսոր,իսկ 1988-1995թվականներին՝ գեղարվեստական ղեկավար, միաժամանակ՝ Հայաստանի թատերական գործիչների միության վարչության նախագահ։

Աբրահամյանի դերակատարումներին բնորոշ են դրամատիկական զսպվածությունը, հոգեբանական խոր վերլուծությունը, խոսքի նուրբ հղկվածությունը։ Նրա ստեղծագործական հաջողությունները պայմանավորված էին իր արվեստի ինքնատիպությամբ, նաև արտիստական խառնվածքին հատուկ համարձակությամբ և արդիականության խոր զգացողությամբ։

Գ. Սունդուկյանի անվան թատրոնում բեմադրել է«Հացավան», «Ջոն արքա»,«Անավարտ մենախոսություն» և այլ ներկայացումներ:

Աբրահամյանը մասնակցել է նաև բազմաթիվ ռադիո և հեռուստաբեմադրությունների, հրաշալի կերպարներ կերտել կինոյում: Նկարահանվել է «Առաջին սրո երգը», «Սարոյան եղբայրներ», «Մենք ենք, մեր սարերը» և մի շարք այլ ֆիլմերում:

Անժելա Համբարձումյան

Հայերեն Русский

ԶՊՄԿ բացահանքի տարածքում տեղի է ունեցել մահվան ելքով պատահար

Հյուսիսային Կիպրոսի ափերի մոտ քան 270 ուղևորով նավ է կողաշրջվել

Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավն ավարտվել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով. առանձին շրջաններում կլինեն հորդառատ անձրևներ, հնարավոր է կարկուտ

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ

Իսլանդացիները դեմ են քվեարկել ԵՄ անդամակցության բանակցությունների վերսկսմանը

Բագրատունյաց փողոցում պատշգամբ է փլուզվել․ կա տուժած

Աբովյան քաղաքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ

Գերմանիան Ռուսաստանին կմեղադրի Լայպցիգի օդանավակայանում դիվերսիայի փորձի մեջ և պատժամիջոցներ կկիրառի. Politico և Welt.

ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է Ուկրաինայի էներգետիկ օբյեկտների ուղղությամբ զանգվածային հարվածների նախապատրաստման մասին