Հասարակական

Գեղարքունիքի մարզի բուժհաստատություններում մարտին ծնվել է 103 երեխա

1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի բուժհաստատություններում մարտին ծնվել է 103 երեխա

ԳԱՎԱՌ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում 2020 թվականի մարտ ամսին ծնվել է 103 երեխա՝ 57 տղա եւ 46 աղջիկ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչությունից, 43 երեխա ծնվել է Մարտունու ծննդատանը, 27 երեխա՝ Սեւանի, 18 երեխա՝ Գավառի բժշկական կենտրոններում, 15 երեխա՝ Վարդենիսի հիվանդանոցում: Վերջին տարիների ընթացքում առաջին անգամ ծնունդ չի գրանցվել Ճամբարակի առողջության կենտրոնում:

Խոսրով Խլղաթյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում