Հասարակական

Մոսկվայից դեպի Երևան պլանավորված թռիչքները չեղարկվել են

1 րոպեի ընթերցում

Մոսկվայից դեպի Երևան պլանավորված թռիչքները չեղարկվել են
ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայից դեպի Երևան մարտի 31-ից ապրիլի 3-ն ընկած ժամանակահատվածի համար ավելի վաղ պլանավորված թռիչքներն այսօրվա դրությամբ չեղարկվել են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ՌԴ-ում Հայաստանի դեսպանությունը:

«Դեսպանությունը մշտական կապի մեջ է ռուսական համապատասխան մարմինների հետ: Տեղեկատվություն ստանալու պարագայում դեսպանությունը կիրազեկի քաղաքացիներին ստեղծված իրավիճակի վերաբերյալ»,-ասված է հաղորդագրության մեջ:

«Զվարթնոց» օդանավակայանի կայքը ևս հավաստում է, որ դեպի Մոսկվա և Մոսկվայից Երևան ծրագրված թռիչքներըչեղարկվելեն։ Ի դեպ, դրանք մարտի 31-ի համար պլանավորված միակ ուղղություններն են։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում