Սպորտ

Շախմատի համաշխարհային դեմքերը ցավակցել են Արոնյանին

2 րոպեի ընթերցում

Շախմատի համաշխարհային դեմքերը ցավակցել են Արոնյանին

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի համաշխարհային դեմքերը իրենց ցավակցությունն են հայտնել Լևոն Արոնյանին կնոջ` Արիանե Կաոիլիի մահվան առիթով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` իրենց «Թվիթեր»­ում Արոնյանին ցավակցել են մի շարք շախմատիստներ: «Ցավակցություններս Լևոնին և այն մարդկանց, որոնց կյանքում որպես լուսավոր կետ կար Արիանեն»,-գրել է աշխարհի չեմպիոն Գարի Կասպարովը:

Աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը ևս իր ցավակցությունն է հայտնել հայ շախմատիստին:

«Մեր աղոթքները քեզ, Լևոն: Մտքով քեզ հետ ենք: Արիանեին գիտեի պատանի տարիքից, նա այնքան քաղաքավարի, ընկերական էր»,-գրել է աշխարհի նախկին չեմպիոն հնդիկ Վիշի Անանդը:

Արոնյանին ցավակցել են ՖԻԴԵ-ն, տասնյակ շախմատիստներ:

Մարտի 31-ին կյանքից հեռացել է հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանի կինը՝ ԱրիանեԿաոիլին։ Արոնյանի կինը մարտի 15-ին` ժամը 00:02-ին, իր վարած «Lexus RX350» մակնիշի ավտոմեքենայով Սեբաստիա փողոցում բախվել էր բետոնե հենասյանը: Նա ծանր վիճակում տեղափոխվել էր հիվանդանոց: Դեպքի վայր էին մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Նա հիվանդանոցում էր, սակայն կյանքը փրկել չհաջողվեց։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում