ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռումինիայի զինվորականները 8 օրվա ընթացքում հիմնել են դաշտային հոսպիտալ: Այն գտնվում էԲուխարեստից ոչ հեռու: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում կատարելով «Euronews»-ին, նպատակը կորոնավիրուսով վարակվածներին աջակցություն ցուցաբերող պետական բուժհաստատությունների ծանրաբեռնվածությունը թեթևացնելն է:
«Մեր սպաների ու բուժաշխատողների կողմից կատարված աշխատանքը տպավորիչ է: Նրանք հոսպիտալ հիմնեցին 8 օրում: Այս ճգնաժամի ավարտից հետո մենք մանրամասն ստուգումներ կանցկացնենք հիվանդանոցներում և բոլոր անհրաժեշտ միջոցները կձեռնարկենք, որպեսզի բուժհաստատությունները հագեցած լինեն համապատասխան բժշկական սարքավորումներով»-ասել է Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհաննիսը:
Ռումինիայում նոր կորոնավիրուսով վարակվածների թիվը 1815 է, մահացածներինը՝ 43: Մարտի 16-ից երկրում գործում է արտակարգ դրության ռեժիմ:
Նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդության բռնկումը 2019-ի վերջում գրանցվել է Կենտրոնական Չինաստանում, այնուհետև տարածվել 190-ից ավելի երկրում և մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել համավարակ (պանդեմիա)։