Հասարակական

Հայաստանում վարակվածներից ծանր է գտնահատվում 14 հիվանդի առողջական վիճակը

1 րոպեի ընթերցում

 Հայաստանում վարակվածներից ծանր է գտնահատվում 14 հիվանդի առողջական վիճակը
ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերից երկուսը նոր արտերկրից ժամանած դեպքեր են: Կառավարության արտահերթ նիստում այդ մասին նշեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ ավելացնելով, որ նրանց շփման շրջանակը պարզվում է։

Արսեն Թորոսյանի խոսքով՝ այս պահի դրությամբ կա ծանր վիճակում գտնվող 14 պացիենտ և մեկ պացիենտ, ում վիճակը ծայրահեղ ծանր է, սակայն վիճակը կարող է դառնալ ծանր, քանի որ դրական դինամիկա է նկատվում:

Հայաստանում մարտի 30-ի ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 482-ի։ Նրանցից 30-ն ապաքինվել են։ Երեք մարդ մահացել է։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում