Միջազգային

Ավստրիան գնահատում է երկրում մտցված սահմանափակումների արդյունավետությունը. ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ

2 րոպեի ընթերցում

Ավստրիան գնահատում է երկրում մտցված սահմանափակումների արդյունավետությունը. ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում Ավստրիայում մտցված սահմանափակումները սկսում են իրենց ազդեցությունը թողնել` թեպետ դեռ վաղ է դրական ազդակ ուղարկելը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` հղում կատարելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին մարտի 27-ին հայտարարել է Ավստրիայի առողջապահության նախարար Ռուդոլֆ Անշոբերը: Նախարարն ընդգծել է, որ մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակվածների թիվն աճել է 18 տոկոսով, այնինչ երկու շաբաթ առաջ այդ աճի ցուցանիշը 40 տոկոս էր: Իշխանությունները նպատակ են դրած եղել տարածվածությունը նվազեցնել մինչև 20 և ավելի պակաստոկոս:

«Դա խոսում է այն մասին, որ սահմանափակումների միջոցները սկսում են աշխատել: Դա հույս է ներշչնում: Երբ մենք գործում ենք, դրական արդյունքներ են ի հայտ գալիս, սակայն դեռ շատ վաղ է ինչ-որ ձևով դրական ազդակ ուղարկելը»,-նշել է նախարարը:

Ներկայում երկրում աշխատում են միայն մթերային խանութները, դեղատները: Փողոց թույլատրվում է դուրս գալ միայն խիստ անհրաժեշտության դեպքում՝ սնունդ, դեղամիջոցներ գնելու համար: Հինգ հոգուց ավելի հավաքվելն արգելվում է: Սահմանված կարգը խախտելու դեպքում 3 հազար 600 եվրո տուգանք է նախատեսված:

Նախարարը տեղեկացրել է, որ մարտի 27-ի դրությամբ Ավստրիայում վարակվածների թիվը 7 հազար 40 մարդ է, 800 հիվանդ հոսպիտալացված է, նրանցից 128-ը գտնվում ենվերակենդանացման բաժանմունքում: Մահացության թիվը կազմում է 52: Ապաքինվել է 225 մարդ:

Բունդեսթագը կտրուկ արձագանքել է Գերմանիայի վերաբերյալ ԱՄՆ-ի որոշմանը

Քաղաքականություն

Բունդեսթագը կտրուկ արձագանքել է Գերմանիայի վերաբերյալ ԱՄՆ-ի որոշմանը

Եվրամիությունը տարեսկզբից առավելագույն չափով ավելացրել է ձկնամթերքի գնումները Ռուսաստանից

Տնտեսություն

Եվրամիությունը տարեսկզբից առավելագույն չափով ավելացրել է ձկնամթերքի գնումները Ռուսաստանից

Դեսպան Մկրտչյանը Սալոնիկի նավահանգստի ղեկավարությանը համագործակցության հեռանկարներին տեղում ծանոթանալու համար հրավիրել է Հայաստան

Տնտեսություն

Դեսպան Մկրտչյանը Սալոնիկի նավահանգստի ղեկավարությանը համագործակցության հեռանկարներին տեղում ծանոթանալու համար հրավիրել է Հայաստան

Կլինեն համագործակցության նոր տարրեր, որոնք կնպաստեն Հայաստանի անվտանգությանը. ԵՄ դեսպան

Քաղաքականություն

Կլինեն համագործակցության նոր տարրեր, որոնք կնպաստեն Հայաստանի անվտանգությանը. ԵՄ դեսպան

Կարիբյան ծովում կոկաինով բեռնված առագաստանավի կալանումից հետո 50 մարդ է ձերբակալվել

Եվրոպա

Կարիբյան ծովում կոկաինով բեռնված առագաստանավի կալանումից հետո 50 մարդ է ձերբակալվել

Գերմանիայի, Իսպանիայի և Ֆրանսիայի ռազմաօդային ուժերի խումբը վարժանքներ է անցկացնում Ճապոնիայում

Եվրոպա

Գերմանիայի, Իսպանիայի և Ֆրանսիայի ռազմաօդային ուժերի խումբը վարժանքներ է անցկացնում Ճապոնիայում

Հայաստանի վարչապետն ու Գերմանիայի կանցլերը կարևորել են երկու երկրների միջև քաղաքական համագործակցության զարգացումը

Արտաքին քաղաքականություն

Հայաստանի վարչապետն ու Գերմանիայի կանցլերը կարևորել են երկու երկրների միջև քաղաքական համագործակցության զարգացումը

Հայաստանի վարչապետն ու Ֆրանսիայի նախագահը Բլենհայմյան պալատում հանդիպում են ունեցել

Արտաքին քաղաքականություն

Հայաստանի վարչապետն ու Ֆրանսիայի նախագահը Բլենհայմյան պալատում հանդիպում են ունեցել

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահն ընդունել է Ալբանիայի ԱԳՆ պատվիրակությանը

Պաշտոնական

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահն ընդունել է Ալբանիայի ԱԳՆ պատվիրակությանը

Հայաստանի և Ալբանիայի արտաքին գործերի նախարարությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել

Արտաքին քաղաքականություն

Հայաստանի և Ալբանիայի արտաքին գործերի նախարարությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել

Նիկոլ Փաշինյանը ոչ ֆորմալ հանդիպումներ է ունեցել միջազգային գործընկերների հետ

Պաշտոնական

Նիկոլ Փաշինյանը ոչ ֆորմալ հանդիպումներ է ունեցել միջազգային գործընկերների հետ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում