Սպորտ

Շախմատի հավակնորդների մրցաշարը դադարեցվեց 

1 րոպեի ընթերցում

Շախմատի հավակնորդների մրցաշարը դադարեցվեց 

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի հավակնորդների մրցաշարը ևս դադարեցվեց:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում են մրցաշարի կազմակերպիչները: Հավակնորդների մրցաշարն անցկացվում էր Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում: Այն դադարեցվեց կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով:

Այսօրվա դրությամբ մրցաշարում անցկացվել է 7 տուր: Մրցաշարային աղյուսակում երկիշխանություն է:Յան Նեպոմնյաշչինև Մաքսիմ Վաշիե-Լագրավն ունեն4,5-ական միավոր:

Մրցաշարին մասնակցում է8շախմատիստ՝ Ֆաբիանո Կարուանան,Դին Լիժենը,Անիշ Գիրին,Ալեքսանդր Գրիշչուկը,Յան Նեպոմնյաշչին,Կիրիլ Ալեքսեենկոն,Վան Հաոն և Մաքսիմ Վաշիե-Լագրավը:Կորոնավիրուսային իրավիճակից ելնելով՝ մրցաշարի մասնակցությունից հրաժարվել է աշխարհի գավաթակիր Թեյմուր Ռաջաբովը,որը ՖԻԴԵ-ին խնդրել էր հետաձգել մրցաշարը:Նրա փոխարեն մրցաշարում ընդգրկվել է Վաշիե-Լագրավը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում