Ազատ տեղաշարժի սահմանափակման պահանջների խախտումը կառաջացնի պատասխանատվություն․ ոստիկանություն

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որում հայտնում է, որ մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակման վերաբերյալ Պարետի որոշման պահանջների խախտումն առաջացնելու է օրենքով նախատեսված պատասխանատվություն։

«Արմենպրես»-ը ներկայացնում է ոստիկանության հայտարարությունը․

«Հարգելի՛ քաղաքացիներ, մարտի 24-ի ժամը 23.59-ից ՀՀ ողջ տարածքում գործում է մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակման վերաբերյալ Պարետի որոշումը՝ նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով։

Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը բնակչությանը ևս մեկ անգամ հորդորում է խստագույնս սահմանափակել բնակարաններից դուրս գալը. բնակարաններից դուրս գալ բացառապես ծայրահեղ անհրաժեշտության դեպքում։

Իսկ անձնական տրանսպորտային միջոցներով թույլատրվում է առավելագույնը երկու անձանց (ներառյալ` վարորդը) տեղափոխումը։

Քաղաքացիներն իրենց մոտ պարտադիր պետք է ունենան Պարետի որոշման հավելվածով սահմանված տեղեկությունները պարունակող գրություն և անձը հաստատող փաստաթուղթ։

ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողները հանրապետության ողջ տարածքում իրականացնում և իրականացնելու են ստուգումներ։

Սահմանված պահանջները չկատարելը կառաջացնի օրենքով նախատեսված պատասխանատվություն»։

Հայերեն

«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել են երկու դրոն և վեց բջջային հեռախոս

Ռուսաստանը բաց է թողել խաղաղությունն ավելի մոտեցնելու հերթական հնարավորությունը. Զելենսկի

Ադրբեջանի դպրոցներում հիջաբի սահմանափակումները բողոքի ակցիաների պատճառ են դարձել

Մեծ Բրիտանիան կշարունակի աջակցել Սաուդյան Արաբիային հութիներին դիմակայելու հարցում. Բերնեմ

Քաղաքապետարանում աշխատավարձերի բարձրացումը վերաբերում է ավելի քան երկու հազար աշխատողների. Երևանի քաղաքապետի խոսնակ

29 երկրների ԱԳ նախարարներն Իրանին մեղադրել են դիվերսիաների, կիբերհարձակումների և այլ հիբրիդային գործողությունների մեջ

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարությունների գլխավոր քարտուղարները քննարկել են համագործակցությունը միջազգային առևտրի և դիվանագիտական կրթության ոլորտներում

Ադրբեջանում մեկնարկել են Ադրբեջանի և ԱՄԷ-ի համատեղ զորավարժությունները

«Հայաստան» խմբակցության պատգամավորները ու ԵՄ դեսպանը քննարկել են ժողովրդավարության և տարածաշրջանային խաղաղության հարցերը

Ամուլսարի հանքավայր. ոսկե լեռան ազդեցությունը