Սպորտ

Շախմատի հավակնորդների մրցաշարում կկայանան 7-րդ տուրի պարտիաները 

1 րոպեի ընթերցում

Շախմատի հավակնորդների մրցաշարում կկայանան 7-րդ տուրի պարտիաները 

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի հավակնորդների մրցաշարում կկայանան 7-րդ տուրի պարտիաները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՌԴ Եկատերինբուրգ քաղաքում անցնող մրցաշարի 7-րդ տուրում կմրցեն Ֆաբիանու Կարուանա-Հաո Վանգ, Մաքսիմ Վաշիե-Լագրավ-Յան Նեպոմնյաշչի, Դին Լիժեն-Կիրիլ Ալեքսեենկո և Անիշ Գիրի-Ալեքսանդր Գրիշչուկ զույգերը:

Այժմ մրցաշարային աղյուակի առաջատարը Յան Նեպոմնյաշչին է, ով ունի 4,5 միավոր: 3,5 միավորով երկրորդն է Մաքսիմ Վաշիե-Լագրավը:

Մրցաշարին մասնակցում են 8 շախմատիստ՝ Ֆաբիանո Կարուանան, Դին Լիժենը, Անիշ Գիրին, Ալեքսանդր Գրիշչուկը, Յան Նեպոմնյաշչին, Կիրիլ Ալեքսեենկոն, Վան Հաոն և Մաքսիմ Վաշիե-Լագրավը: Կորոնավիրուսային իրավիճակից ելնելով՝ մրցաշարի մասնակցությունից հրաժարվել է աշխարհի գավաթակիր Թեյմուր Ռաջաբովը, որը ՖԻԴԵ-ին խնդրել էր հետաձգել մրցաշարը: Նրա փոխարեն մրցաշարում ընդգրկվել է Վաշիե-Լագրավը: Հավակնորդների մրցաշարը կեզրափակվի ապրիլի 5-ին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում