Անոնս

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Նոր սերնդի եւ նոր հնարավորությունների պատուհանի մասին

1 րոպեի ընթերցում

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Նոր սերնդի եւ նոր հնարավորությունների պատուհանի մասին

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Համավարակի հենց առաջին օրերից վարչապետ Նիկոլ Փաշինյանը համարձակորեն հայտարարեց՝ համաշխարհային նման ճգնաժամերը նրա համար են, որպեսզի մի նոր աստիճանի բարձրանաս քո կեցության մակարդակից։ Ու այս աննահանջ գաղափարով կառավարական թիմը նետվեց հիվանդության դեմ պայքարելու։

Իսկ այդ պայքարի մեջ կա ցավ, հոգնություն, բայց չկա հուսալքում։ Ավելին՝ մեր երիտասարդ իշխանավորները լի են վճռականությամբ՝ հանդուգն կամքով գնալու առաջ։ Նրանք հրաշալի գիտակցում են, որ մենք այլ ելք չունենք՝ կամ գնում ենք առաջ ու հաղթում ենք ինքներս մեզ, նոր հնարավորություններ ենք բացահայտում մեր մեջ ու քայլում առաջ, կամ մնում ենք մեր տեղում կանգնած ու կրավորական կեցվածքով սպասում ենք, թե ինչ են անելու մեզ հետ ուրիշները։

Այսօր կամ երբևէ․ կամ դառնում ես սուբյեկտ, ինքդ ես որոշում քո անցնելիք ճանապարհը, կամ կրկին որպես առարկա ընկած ես մնում այլոց սակարկությունների արանքում։ Բնությունը միշտ է մարդուն հնարավարություն տալիս։ Արարիչը մարդուն ընտրելու իրավունք է շնորհել․ կարո՞ղ ես՝ հաղթիր ինքդ քեզ, հաղթանակիր ու առաջ գնա»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում