Անոնս

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Պատասխանատվություն՝ ընդունված կանոնները խախտելու համար

2 րոպեի ընթերցում

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Պատասխանատվություն՝ ընդունված կանոնները խախտելու համար

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ինչպես գիտենք, Ազգային ժողովի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունվեց երկրում արտակարգ դրության պայմաններում մեկուսացման եւ ինքնամեկուսացման կանոնները խախտելու դեպքում վարչական, ինչպես նաեւ քրեական պատասխանատվություն նախատեսող օրենքների նախագծերի փաթեթը:

«ՀՀ»-ի հետ զրույցում ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Տարոն Սիմոնյանը նշեց, որ հրատապ նախագիծ էր եւ իրենք կողմ են քվերակել. «Կան թերություններ, բայց խնդիրը հրատապ լուծման կարիք ուներ։ Իրավակիրառ պրակտիկայում հետագայում թող լուծվեն դրանք։ Միգուցե, ընթացքում փոփոխությունների եւ լրացումների անհրաժեշտություն առաջանա»։

Բավարար են արդյոք օրեսնդրական այս կարգավորումները, թե ոչ, պատգամավորը նկատեց, որ եթե հանրային ինքնագիտակցությունն ու իրավական գիտակցությունը բարձր չլինեն, արդյունքի չենք հասնի. «Պատասխանատվության ենթարկելը կամ պատժելն ամենածայրահեղ քայլը պետք է լինի։ Մարդկանց հետ պետք է դաստիարակչական աշխատանքներ իրականացնել, նաեւ անհրաժեշտ տեղեկատվություն տրամադրել՝ բացատրելով եւ համոզելով, թե ինչ քայլերի կարելի է դիմել եւ ինչ քայլերի չի կարելի»»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում