Հասարակական

Գեղարքունիքի մարզում կորոնավիրուսով վարակվելու դեպքեր չեն արձանագրվել

1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզում կորոնավիրուսով վարակվելու դեպքեր չեն արձանագրվել

ԳԱՎԱՌ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզում մարտի 24-ի դրությամբ չի արձանագրվել կորոնավիրուսով վարակվելու որեւէ դեպք, չկան նաեւ մեկուսացված հիվանդներ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանում ստեղծված բժշկական թիմի ղեկավար, Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Լուսինե Վարդանյանը, մարզի բուժհիմնարկները ամենօրյա բժշկական հսկողություն են իրականացնում արտերկրից ժամանած քաղաքացիների նկատմամբ, որոնք գտնվում են ինքնամեկուսացման պայմաններում:

«Բուժհիմնարկներն ապահովվում են համապատասխան հագուստներով եւ այլ պարագաներով: Իրավիճակը մարզի տարածքում վերահսկելի է եւ հանգիստ: Բուժհաստատությունները գործում են շուրջօրյա եւ ծանրաբեռնված»,- նշեց Լուսինե Վարդանյանը:

Խոսրով Խլղաթյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում