Անոնս

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Գլխավոր նպատակն է կանխել համաճարակի թափանցումը Արցախի տարածք

2 րոպեի ընթերցում

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Գլխավոր նպատակն է կանխել համաճարակի թափանցումը Արցախի տարածք

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Գերատեսչական հանձնաժողովի նախագահ, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի խոսքով, չնայած երկրում նոր կորոնավիրուսով վարակման դեպք չի գրանցվել, սակայն նա կարծում է, որ եղած հնարավորություններն առավել արդյունավետ օգտագործելու դեպքում, կարելի է դիմակայել սպառնալիքին եւ բացասական ազդեցությունները մեղմելու ուղղությամբ առավել գործուն միջոցներ ձեռնարկել: Տնտեսական հնարավոր դժվարությունները հաղթահարելու նպատակով, հանձնաժողովը որոշել է վերանայել շահառուների նկատմամբ Արցախի ներդրումային, գյուղի եւ գյուղատնտեսության աջակցության հիմնադրամների կողմից իրականացվող քաղաքականությունը: Մասնավորապես որոշում է կայացվել հիմնավոր տնտեսական դժվարություններ ունեցող շահառուների կողմից` հիմնադրամների հանդեպ ունեցած պարտավորությունների մարման ժամանակացույցերով նախատեսված հիմնական վճարումները չիրականացնելու դեպքում, այդ գումարները չհաշվարկել:

Առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանը հավաստիացնում է, որ պահեստավորված բժշկական հանդերձանքով եւ հակավիրուսային դեղամիջոցներով հնարավոր է մինչեւ երեք ամիս կանխարգելիչ միջոցառումներ իրականացնել եւ բժշկական նոր պարագաների ու ախտահանիչների ներկրումը շարունակվում է: Ըստ նախարարի, տեղում եւս որոշ ախտահանիչներ են արտադրվում: Մասնավորապես` Ստեփանակերտի կոնյակի գործարանում թողարկվող ախտահանիչները մատակարարվում են պաշտպանության բանակ»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում