Տնտեսություն

Հայաստանից ԵԱՏՄ և այլ երկրներ սննդամթերքի արտահանման ժամանակ վարակված ապրանքներ չեն հայտնաբերվել

2 րոպեի ընթերցում

Հայաստանից ԵԱՏՄ և այլ երկրներ սննդամթերքի արտահանման ժամանակ վարակված ապրանքներ չեն հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետությունից ԵԱՏՄ և այլ երկրներ իրականացված սննդամթերքի արտահանման ժամանակ վարակված ապրանքներ չեն հայտնաբերվել։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը։

«Մեր երկրից դեպի ԵԱՏՄ և այլ երկրներ իրականացվել է սննդամթերքի, գյուղատնտեսական նշանակության, ինչպես նաև այլ տեսակի արտադրանքների արտահանում։ Կորոնավիրուսի տարածման այս ժամանակաշրջանում սանիտարական հսկողությունն ընդունող երկրներում ՀՀ-ից վարակված ապրանք չի հայտնաբերվել և արգելք չի դրվել։ Այս ընթացքում դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն ՀՀ-ից արտահանում չի եղել»,- նշեց Սիմոնյանը։

Հայաստանում մարտի 23-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր քանակը 194 է:

ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Հայաստանում կորոնավիրուսի հաստատված առաջին դեպքը գրանցվել էր մարտի 1-ին: Քաղաքացին Հայաստան էր եկել Իրանից: Նա ապաքինվել է և դուրս գրվել հիվանդանոցից: Մարտի 21-ին արձանագրվել է ապաքինման երկրորդ դեպքը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում