Սպորտ

Շախմատի հավակնորդների մրցաշարում կկայանան 6-րդ տուրի խաղերը 

1 րոպեի ընթերցում

Շախմատի հավակնորդների մրցաշարում կկայանան 6-րդ տուրի խաղերը 

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի հավակնորդների մրցաշարում կկայանան 6-րդ տուրի պարտիաները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս տուրում միմյանց դեմ կմրցեն Ալեքսանդր Գրիշչուկ-Ֆաբիանու Կարուանա, Կիրիլ Ալեքսեենկո-Անիշ Գիրի, Յան Նեպոմնյաշչի-Դին Լիժեն, Հաո Վանգ-Մաքսիմ Վաշիե-Լագրավ զույգերը:

Այժմ մրցաշարային աղյուակի առաջատարը Յան Նեպոմնյաշչին է, ով ունի 3,5 միավոր: 3 միավոր ունի Մաքսիմ Վաշիե-Լագրավը:

Մրցաշարին մասնակցում են 8 շախմատիստ՝ Ֆաբիանո Կարուանան, Դին Լիժենը, Անիշ Գիրին, Ալեքսանդր Գրիշչուկը, Յան Նեպոմնյաշչին, Կիրիլ Ալեքսեենկոն, Վան Հաոն և Մաքսիմ Վաշիե-Լագրավը:

Կորոնավիրուսային իրավիճակից ելնելով, մրցաշարի մասնակցությունից հրաժարվել է աշխարհի գավաթակիր Թեյմուր Ռաջաբովը, որը ՖԻԴԵ-ին խնդրել էր հետաձգել մրցաշարը: Նրա փոխարեն մրցաշարում ընդգրկվել է Վաշիե-Լագրավը:Հավակնորդների մրցաշարը կեզրափակվի ապրիլի 5-ին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում