Հայաստանում արգելվեց առևտրի կենտրոնների, գիշերային ակումբների, խաղատների գործունեությունը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ողջ տարածքում արտակարգ դրության պայմաններում արգելվեց առևտրի կենտրոնների (բացառությամբ սննդի), գիշերային ակումբների, պարահրապարակների, խաղատների, բուքմեյքերների, կինոթատրոնների գործունեությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշվում է Հայաստանում արտակարգ դրության պայմաններում պարետ Տիգրան Ավինյանի նոր որոշման մեջ: Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում գործունեության այդ տեսակները արգելվում են մինչև ապրիլի 14-ը:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը, ՀՀ ոստիկանության պետ Արման Սարգսյանը, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը պետք է ապահովեն սահմանված միջոցառումների իրականացումը: Որոշումն ուժի մեջ է մտնում 2020թ. մարտի 22-ին՝ ժամը 00:01-ից:

Որոշման հավելվածով սահմանվում են գործունեության հետևյալ տեսակները՝

  1. Առևտրի կենտրոն՝ բացառությամբ սննդի, խմիչքների, ալկոհոլային խմիչքների, ծխախոտային արտադրության ապրանքների մանրածախ առևտրի գործունեության
  2. Բարերի, գիշերային ակումբների, պարահրապարակների գործունեություն
  3. Կինոֆիլմերի ցուցադրում
  4. Խաղատներ
  5. Բուքմեյքերական և խաղագումարով գրազի կազմակերպման գործունեության սպասարկման գրասենյակներ

ՀՀ կառավարությունը երկրում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Մարտի 21-ի վերջին տվյալների դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր քանակը 160 է: Հայաստանում կորոնավիրուսի հաստատված առաջին դեպքը գրանցվել էր մարտի 1-ին: Քաղաքացին Հայաստան էր եկել Իրանից: Նա ապաքինվել է և դուրս է գրվել:

ԼՐԱՑՈՒՄ. Տիգրան Ավինյանը պարզաբանել է առաջին կետը՝ նշելով, որ դրանք մոլերն են՝ բացառությամբ այնտեղ գործող սուպերմարկետների։

Հայերեն العربية English Русский

Իրանը հայտարարել է, որ այս պահին ԱՄՆ-ի հետ բանակցություններ վարելու ծրագրեր չունի

ՌԴ-ն սպասում է «3+3» ձևաչափի հերթական հանդիպումների հերթականության համաձայնեցմանը Երևանի և Բաքվի միջև. Զախարովա

Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է. Ռոբերտ Աբիսողոմոնյան

Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանել ՌԴ երկու քաղաքացու և մեկ ռուսական ընկերության նկատմամբ

Ոստիկանությունը հայտնաբերել է սպանության, սպանության փորձի, խուլիգանության և ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներին

Ռոբերտ Աբիսողոմոնյանը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը սիներգիաների ամրապնդման ուղղությամբ գործընկերների հետ համագործակցելու հարցում

Գործարկվել է COP17-ի պաշտոնական կայքը

Աշխարհահռչակ շեփորահար Իբրահիմ Մալուֆն այցելել է Կոմիտասի թանգարան-ինստիտուտ

USTDA-ն շարունակում է Հայաստանի հետ աշխատել մի շարք նախագծերի մշակման ուղղությամբ. Կարլ Կրես

ԵՄ-ն Ուկրաինայի համար ԱԹՍ-ների ձեռքբերման նպատակով ևս 1 միլիարդ եվրո կհատկացնի