ԱԺ-ն քննարկում է մեկուսացման պահանջը խախտելու համար վարչական և քրեական պատիժ սահմանող փաթեթը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովը քննարկում է երկրում արտակարգ դրության պայմաններում մեկուսացման և ինքնամեկուսացման պահանջը խախտելու դեպքում վարչական, ինչպես նաև քրեական պատասխանատվություն նախատեսող օրենքների նախագծերի փաթեթը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ԱԺ մարտի 20-ի արտահերթ նիստում կառավարության կողմից ներկայացված «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը ներկայացրեց ՀՀ Արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը:

«Այս լրացումներով ապահովվելու է արտակարգ դրության իրավական ռեժիմի սահմանված կարգը: Ներկայումս անձինք մեկուսացվում և ինքնամեկուսացվում են` հիմք ընդունելով այն հանգամանքը, որ համաճարակի կանխման և դրա հետևանքները նվազագույնի հասցնելու համար այդ միջոցառումների անհրաժեշտությունը կա: Սակայն ոչ բոլոր քաղաքացիներն են, որ հոժարակամ են մեկուսացվում կամ ինքնամեկուսացվում»,-ասաց Դանիելյանը:

Այսպիսով, Վարչական իրավախախտումների մասին օրենքում լրացմամբ առաջարկվում է սահմանել, որ արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ժամանակ մեկուսացման կամ ինքնամեկուսացման պահանջները խախտելու դեպքում սահմանվում է վարչական պատասխանատվություն` սահմանված նվազագույն աշխատավարձի 300-500-ապատիկի չափով: Ինչպես նաև առաջարկվում է սահմանել, որ ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից արտակարգ դրության ժանանակ սահմանված տեղեկությունների հրապարակման կամ տարածման սահմանափակումները խախտելը կառաջացնի տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի 50-300-ապատիկի չափով:

Իսկ Քրեական օրենսգրքում լրացմամբ առաջարկվում է սահմանել, որ արտակարգ իրավիճակի հիմքով արտակարգ դրության ժամանակ մեկուսացման կամ ինքնամեկուսացման պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդկանց զանգվածային հիվանդացում, պատժվում է կալանքով մինչև 3 ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ` առավելագույնը 5 տարի ժամկեով:

Քվեարկությամբ որոշվեց, որ առաջին ընթերցմամբ քննարկումից հետո մեկ օր կսահմանվի առաջարկությունների ստացման համար և երկրորդ ընթերցմամբ քննարկումը կլինի երկուշաբթի օրը ժամը 11:00-ին: Փոխնախարարի խոսքով` հրատապությունը պայմանավորված է համաճարակի հետագա տարածումը կանխարգելելու նպատակով:

ՀՀկառավարությունըՀայաստանումարտակարգդրությունէհայտարարել:ԱրտակարգդրությունըգործումէՀայաստանիՀանրապետությանամբողջտարածքում2020թվականիմարտի16-ից,ժամը18:30-իցսկսածմինչև2020թվականիապրիլի14-ը,ժամը17:00-ն:Մարտի 20-ի՝ ժամը 10:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր քանակը 136 է: Հայաստանումկորոնավիրուսիհաստատվածառաջինդեպքըգրանցվելէրմարտի1-ին:ՔաղաքացինՀայաստանէրեկելԻրանից:Նաապաքինվելէևդուրսէգրվել:

Հայերեն English Русский

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան

Ստամբուլում հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է հինգի

Երևանյան հռչակագիրը կարևոր քաղաքական աջակցություն է COP17-ի բանակցություններին. Համբարձում Մաթևոսյան

Հայաստանը մասնակցել է Trigger X միջազգային օպերացիային. դուրս է բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ

Կենսաբազմազանության ճգնաժամը պահանջում է քաղաքական առաջնորդություն. Համբարձում Մաթևոսյան

Հայաստանի և Ղրղզստանի նախագահները արժևորել են միջազգային ու բազմակողմ հարթակներում Երևանի և Բիշքեքի փոխգործակցությունը

Համբարձում Մաթևոսյանն ու Աբդուլլահ Ալին քննարկել են մի շարք հարցեր

Հայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովը

Կենսաբազմազանության կորստի և շրջակա միջավայրի վատթարացման հետևանքներից ամենից շատ տուժում են երեխաները․ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայտարարությունը COP17-in ընդառաջ

COP17. Առաջնորդների գագաթնաժողովի արդյունքներով ընդունվել է Երևանի հռչակագիրը