Առաջիկայում կկայանա Կիև-Երևան-Կիև չարտերային թռիչքը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ուկրաինական SkyUp ավիաընկերությունը մարտի 25-ին կազմակերպում է Կիև-Երևան-Կիև չարտերային թռիչքը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Ուկրաինայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը։

«Տոմսերը վաճառվում են ընկերության կայքէջում։ Համաձայն ՀՀ պարետի որոշման, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և նրանց ընտանիքների անդամների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում օրինական հիմքով բնակվելու իրավունք ունեցող անձանց մուտքը Հայաստանի Հանրապետության տարածք թույլ է տրվում առանց սահմանափակումների: Հայաստան ժամանելիս սահմանային անցակետերում բոլոր անձինք անցնելու են ինտենսիվ զննման ընթացակարգեր, և համապատասխան համախտանիշների հայտնաբերման պարագայում տվյալ անձի/անձանց նկատմամբ կիրառվելու են հոսպիտալացում, մեկուսացում (ինքնամեկուսացում) և/կամ այլ սահմանափակող միջոցառումներ»,- գրել է Սեյրանյանը։

Դեսպանը խնդրել է բոլոր ցանկացողներին գրանցվել նաև Ուկրաինայում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժնում՝ էլ. փոստ՝ armconsulateukraine@mfa.am, Թեժ գիծ՝ +380733737447, հասանելի է նաև #Viber և #WhatsApp հավելվածներով կամ Օդեսայում Գլխավոր հյուպատոսություն՝ էլ. փոստ՝ armgenconsulateodessa@mfa.am, Թեժ գիծ՝ +380487039178, Viber/ WhatsApp` +380683008877։

Հայերեն Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան