Անոնս

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Գեներացնել դրական հույզեր, ապահովել հոգեբանական կայունություն

2 րոպեի ընթերցում

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Գեներացնել դրական հույզեր, ապահովել հոգեբանական կայունություն

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Սթրեսային իրավիճակում մարդն ավելի շատ է հակված ընդունելու նույնիսկ ամենաանհավանական տեղեկություններն ու մեկնաբանությունները։ Դա կարող է պայմանավորված լինել նրանով, որ ճգնաժամային իրավիճակում փոխվում են տեղեկատվության ուղիները, բացակայում տեղի ունեցող դեպքերի վերաբերյալ հստակ եւ բոլորին հասկանալի մեկնաբանությունները։ Հոգեկան անհավասարակշիռ վիճակում անձը կարող է ոչ համարժեք արձագանքել արտաքին ազդակներին, քանի որ թուլանում են մտածողության եւ վերլուծական մեխանիզմները։ Սակայն դրա հետ մեկտեղ, նման իրավիճակներում պարբերաբար հայտնվելու արդյունքում անձը ձեռք է բերում որոշակի փորձ, որի շնորհիվ էլ դառնում է ավելի սթրեսակայուն։

«Ներկա պայմաններում, երբ կորոնավիրուսի պանդեմիան արտակարգ իրավիճակ է պարտադրել մարդկությանը, այդ թվում՝ մեր երկրին, մարդը պետք է առավել մեծ հոգածության եւ պաշտպանության արժանանա։ Ցանկացած բարդ իրավիճակ կարելի է օգտագործել հօգուտ մեզ, իսկ դրա համար անհրաժեշտ է խրախուսել եւ ձեւավորել որոշակի վարքային մոդելներ։ Մարդիկ ավելի հաճախ հետեւում են իրենց համար հեղինակություն հանդիսացող անձի վարքին, քան նույնիսկ առողջ տրամաբանությանը։ Ներկա իրավիճակում պետք է աշխատենք առավել կարգապահ դարձնել մեր ժողովրդին, որպեսզի դա դրսեւորվի ոչ թե միայն համաճարակի ժամանակ, այլեւ դառնա մշտական վարքագիծ»,- «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի թղթակցի հետ զրույցում ասաց արցախյան ազատամարտի մասնակից, ինֆորմացիոն-հոգեբանական պայքարի մասնագետ, ՀՀ ԱԱԾ պահեստազորի փոխգնդապետ Արթուր Պողոսյանը»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում