Անոնս

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Արտակարգ դրության ժամանակ հեռավար կրթությունն այլընտրանք չունի

2 րոպեի ընթերցում

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Արտակարգ դրության ժամանակ հեռավար կրթությունն այլընտրանք չունի

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Թերեւս, քննարկման առարկա չէ այն իրողությունը, որ արտակարգ դրության ժամանակ հեռահաղորդակցության հիմնական միջոցի՝ հեռուստատեսության օգտագործումը միայն ուսումնական պրոցեսների համար չի կարող ընդունելի լինել: Բայց մյուս կողմից էլ միանշանակ ճիշտ են այն կարծիքները, որ հեռուստատեսային երկու ժամը քիչ է դասապրոցեսի թեկուզ 1/4 հատվածն իրականացնելու համար: Արդյունավետ հեռավար դասապրոցեսի համար անհրաժեշտ է հեռուստատեսային ժամերն ավելացնել եւ համակարգված, ուսման պրոցեսի շարունակական կապն ապահովելով, այն զուգակցել նախարարի ներկայացրած այլ միջոցների՝ համացանցի, հեռարձակվող մասնավոր ընկերությունների եւ հեռախոսային հավելվածների ռեսուրսների հետ:

Մասնագետների մեծ մասն առաջարկում է հիմնականում օգտագործել «Skyape»-ի, «Viber»-ի եւ «Whats App»-ի հնարավորությունները, քանի որ այս դեպքում կգործի հեռավար ուսուցման հիմնական բաղադրիչը՝ հետադարձ կապը, որը կբարձրացնի դասապրոցեսի արդյունավետությունը: Այստեղ պետք է նկատել, որ համաճարակով պայմանավորված դեպքերի զարգացման լավագույն սցենարում խոսք է գնում մեկ ամսվա մասին, եւ թեկուզ ոչ լրիվ համակարգված ու անհրաժեշտ ծավալների հեռավար ուսուցման անցկացումը բավարար արդյունավետություն կապահովի»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում