«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Երջանկության «հայկական բանաձեւը»
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Աշխարհում մարդկության համընդհանուր նպատակներից ամենատարածվածը, թերեւս, երջանիկ լինելու ձգտումն է: Մեզանից յուրաքանչյուրը գիտակցական իր ողջ կյանքի ընթացքում փորձում է գտնել երջանկության իր սեփական բանաձեւը:
Ի՞նչ է անհրաժեշտ մարդուն երջանիկ լինելու համար, ո՞րն է հայ մարդու երջանկության բանաձեւը, որքանո՞վ է երջանիկ մեր հասարակությունը... Եթե փորձելու լինենք այս հարցերի պատասխանները փնտրել մեր շրջապատում, ապա, հավատացնում ենք, քիչ մարդկանց կհանդիպենք, ովքեր իրենց հաջողակ ու երջանիկ կհամարեն: Հայ մարդու մտածելակերպին դա այնքան էլ հարիր ու ընդունելի չէ: Սոցիոլոգիական հետազոտությունների համաձայն՝ հայը կողմնորոշվելիս ընտրում է միջին չափանիշները, ձգտում է ապրել այնպես, ինչպես մյուսներն են ապրում:
Մեր հասարակության շրջանում տարածված է համայնքային մտածողությունը, համայնքային արժեքներն են ամենակիրառելին: Ապրել, ինչպես ողջ համայնքն է ապրում՝ սա դարձել է մարդկանց համար երջանկության չափանիշ: Տուն, ընտանիք, հաջող ամուսնություն, համեստ կին, աշխատանք ունենալու համար կրթություն. սրանք այն միջին չափանիշներն են, որոնք Հայաստանում նախընտրելի են»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։