Կորոնավիրուսի վարակի հաղթահարմանը ֆինանսական աջակցության հաշվին մուտքագրվել է մոտ 121,2 մլն դրամ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 17-ին գանձապետարանում բացված «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» 900005001947 հաշվին, մարտի 19-ի ժամը 18:00-ի դրությամբ, մուտքերը կազմել են 121 մլն 175 հազ. 406.2 դրամ, իսկ մուտքերի ընդհանուր քանակը՝ 688: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«Նշենք, որ 17.03.20թ.գանձապետարանում բացված «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» 900005001947 հաշվին Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գտնվող քաղաքացիները կամ կազմակերպությունները վճարումներ կատարելիս կարող են օգտվել ՀՀ ֆինանսների նախարարության կայքում տեղադրված վերոհիշյալ հաշվի բանկային ռեկվիզիտներից, իսկ ավելի կոնկրետ մուտք եք գործում minfin.am կայքի «Գանձապետարան» - «Գանձապետական հաշիվներ» բաժին, որտեղ «Տեղեկատվություն՝ 17.03.20թ. գանձապետարանում բացված «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» թիվ 900005001947 հաշվին արտերկրից գումար փոխանցելու համար նախատեսված բանկային SWIFT ռեկվիզիտների վերաբերյալ» վերնագրով դրված են 900005001947հաշվի բոլոր հնարավոր արտարժույթներով փոխանցման բանկային ռեկվիզիտները»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հայերեն العربية English Русский

Հույս ունեմ, որ ֆուտբոլիստներն այս պարտություններից դասեր կքաղեն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում զիջեց «ԱԶ Ալկմար»-ին

Կանադան և Թուրքիան հայտարարել են ռազմավարական գործընկերության մեկնարկի մասին

ԱՄՆ ռազմածովային ուժերը 25 միլիոն դոլար են հատկացրել ականակիրների վրա արհեստական ​​բանականության ներդրման համար

Ռուբիոն մեկնաբանել է ռուսական դիզելային վառելիքի արտահանումը միջազգային շուկա թույլ տալու՝ Թրամփի որոշումը

Կոլումբիայի Կարթախենա քաղաքի նավահանգստում առգրավվել է Նիդեռլանդներ ուղարկվող 7,6 տոննա կոկաին

Վիեննայում հազարավոր ուսանողներ մասնակցել են բողոքի երթի

Լեհաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ուկրաինային ռազմական օգնությունը դադարեցնելու տեղեկությունը

ՊԵԿ աշխատակիցները համոզված են, որ սահմանն ուժեղ է, երբ ունենք արհեստավարժ, գրագետ, զգոն և վճռական մաքսավոր

Գեղարքունիքի մարզպետը ֆրանսիական կողմի հետ քննարկել է մարզի գյուղատնտեսության ոլորտի զարգացման ծրագրերի ներդրման հնարավորությունները