Հայաստանում կնախատեսվեն հիվանդանոցներ, որոնք կսպասարկեն միայն կորոնավիրուսով պացիենտներին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում կնախատեսվի առանձին հիվանդանոց կամ հիվանդանոցներ, որոնք կսպասարկեն միայն կորոնավիրուս ունեցող պացիենտներին: Վարակակիրները չեն բուժվի մարզային ԲԿ-ներում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ասուլիսում հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը` պատասխանելով հարցին, թե վիրուսի լայն տարածման դեպքում ո՞ր հիվանդանոցները կօգտագործվեն վարակակիրների բուժման համար:

«Հաշվի առնելով զարգացումները, ամենայն հավանականությամբ, մենք կունենանք առանձին հիվանադանոց-հիվանդանոցներ, որոնք կսպասարկեն միայն կորոնավիրուսով պացիենտներին` մի պարզ պատճառով, որպեսզի ընդհանուր հիվանդանոցների ներսում տեղի չունենա ներհիվանդանոցային վարակում»,-ասաց Թորոսյանն ու նկատեց` այդպիսի դեպքեր գրանցվել են Իտալիայում, երբ հազարավոր բժիշկներ են վարակվել:

Նախարարը դեռ չնշեց այդ հիվանդանոցների անունները, քանի որ դրանք վերջնականացված չեն: Սակայն նա ասաց` մարզային ԲԿ-ներում, ամենայն հավանականությամբ, կորոնավիրուսով պացիենտներ չեն բուժվելու: Նրանք բուժվելու են կենտրոնացված կարգով` հատուկ իրենց համար նախատեսված հիվանդանոցներում: «Նորք» ինֆեկացիոն հիվանդանոցը մնալու է կենտրոնական օղակը` պացիենտներ ընդունելու, թեստեր վերցնելու, ախտորոշելու և գիտական մասով ամեն ինչը համակարգելու համար:

ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 122 է, որից մեկն արձանագրվել է ինֆեկցիոն հիվանդանոցում աշխատող բուժքրոջ մոտ: Հայաստանում կորոնավիրուսի հաստատված առաջին դեպքը գրանցվել էր մարտի 1-ին: Քաղաքացին Հայաստան էր եկել Իրանից: Նա ապաքինվել է և դուրս գրվել հիվանդանոցից:

Հայերեն Русский

COP17. Արթուր Ալեքսանյանը վերանշանակվեց ՅՈՒՆԻՍԵՖ-ի ազգային դեսպան

Անհետացած ջրային ռեսուրսների մասին հիշողության արթնացում COP17-ի շրջանակում

COP17-ի Կանաչ գոտին 12 օրվա ընթացքում ընդունել է 50 հազարից ավելի այցելուի

«Գլաձոր» համալսարանում բացվել է Իրանագիտության և աշխարհաքաղաքական վերլուծությունների կենտրոն

Հռոմի պապ Լևոն XIV-ը փոստով քվեարկել է ԱՄՆ միջանկյալ ընտրություններում

Հաջիևն անդրադարձել է Հայաստանի հետ առևտրային կապերին, տարածաշրջանային հաղորդակցությունների զարգացմանը, խաղաղության տնտեսական օգուտներին

Մոլդովան ներդրումների խթանման գործակալությունների տարածաշրջանային վարկանիշային աղյուսակում զբաղեցրել է երկրորդ տեղը. Moldpres

Ասիական ինդեքսներ - 30/10/26

Կենսաչափական նոր համակարգի ներդրումն անցնում է գործառնական փուլ․ ՀՀ ՆԳ նախարարն ու «ՀայՓաս»-ի գլխավոր տնօրենը ստորագրել են ներդրումային պարտավորությունների կատարման վերաբերյալ հաշվետվությունը

Նոյեմբերին Ռուսաստանից դիզելի արտահանումների ծավալը կարող է գերազանցել 2 միլիոնը. Նովակ