Անոնս

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Հանքարդյունաբերությունն իրավական բարեփոխումների կարիք ունի

1 րոպեի ընթերցում

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Հանքարդյունաբերությունն իրավական բարեփոխումների կարիք ունի

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հանքարդյունաբերությունը դեռ առաջատար դիրքեր է գրավում Հայաստանում: Մյուս կողմից էլ մեր հանրապետությունը հարուստ է բնական պաշարներով: Զարգացող երկրի համար այդ ռեսուրսների օգտագործումը կարեւոր է՝ սակայն նոր տեխնոլոգիաների եւ բնապահպանական նորմերի առաջնային պահպանությամբ: Դրանցից բացի անհրաժեշտ է, որ ապահովվի պղնձի արտադրության վերջնական ցիկլը, որի արդյունքում Հայաստանը հումք արտահանող երկրից կվերածվի արժեքավոր վերջնարտադրանք արտահանող երկրի՝ իր բոլոր տնտեսական դրական հետեւանքներով:

Ներկայում Հայաստանում իրենց զգացնել են տալիս դեռ խորհրդային տարիներից մնացած հանքարդյունաբերության բացասական հետեւանքները՝ լքված եւ ռեկուլտիվացիայի չենթարկված հանքերը, պոչամբարները եւ այլն: Հայաստանում ներկայում կա 21 պոչամբար, որոնք զբաղեցնում են 700 հեկտար տարածք եւ ունեն մի քանի մլն խմ վնասակար պարունակություններ: Այս խնդիրներից շատերի պատճառն առկա իրավական բացերն են: Նման բացերի լրացմանն է ուղղված ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության մշակած նոր օրենսդրական փաթեթը»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում