ԱԳՆ-ն Եգիպտոսում գտնվող ՀՀ քաղաքացիներին հորդորում է օգտվել մարտի 19-ի Շարմ էլ Շեյխ-Երևան չվերթից

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարարությունը Եգիպտոսում գտնվող ՀՀ քաղաքացիներին, որոնք ցանկանում են վերադառնալ Հայաստան, հորդորում է օգտվել մարտի 19-ին կայանալիք Շարմ էլ Շեյխ-Երևան չվերթից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին մարտի 18-ին հրավիրված մամուլի ասուլիսում ասաց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Եգիպտոսում մեր դեսպանատունը հայտնել է, որ մարտի 19-ին՝ ժամը 02:50 տեղի է ունենալու Շարմ էլ Շեյխից Երևան չվերթ։ Այս պահի դրությամբ պարզ չէ, երբ մարտի 19-ից հետո կիրականացվի հաջորդ չվերթը դեպի Երևան։ Այսպիսով, մեր քաղաքացիներին հորդորում ենք օգտվել հենց այդ չվերթից»,- ասաց Նաղդալյանը:

Եգիպտոսում ՀՀ դեսպանությունը կոչ է անում այդ չվերթով Երևան վերադառնալ ցանկացող ՀՀ քաղաքացիներին շտապ կապ հաստատել դեսպանության հետ՝ էլեկտրոնային փոստի հասցեով` armegyptembassy@mfa.am, թեժ գծով՝ +201207050580, Viber՝ +201207050580, WhatsApp (միայն տեքստային հաղորդագրությունների համար)՝ +201207050580։

ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն:

Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 84-ի: Առաջին դեպքը գրանցվել էր մարտի 1-ին: Քաղաքացին Հայաստան էր եկել Իրանից: Նա ապաքինվել է և դուրս է գրվել:

Հայերեն Русский

ԶՊՄԿ բացահանքի տարածքում տեղի է ունեցել մահվան ելքով պատահար

Հյուսիսային Կիպրոսի ափերի մոտ քան 270 ուղևորով նավ է կողաշրջվել

Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավն ավարտվել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով. առանձին շրջաններում կլինեն հորդառատ անձրևներ, հնարավոր է կարկուտ

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ

Իսլանդացիները դեմ են քվեարկել ԵՄ անդամակցության բանակցությունների վերսկսմանը

Բագրատունյաց փողոցում պատշգամբ է փլուզվել․ կա տուժած

Աբովյան քաղաքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ

Գերմանիան Ռուսաստանին կմեղադրի Լայպցիգի օդանավակայանում դիվերսիայի փորձի մեջ և պատժամիջոցներ կկիրառի. Politico և Welt.

ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է Ուկրաինայի էներգետիկ օբյեկտների ուղղությամբ զանգվածային հարվածների նախապատրաստման մասին