Հասարակական

ԱԳՆ-ն Եգիպտոսում գտնվող ՀՀ քաղաքացիներին հորդորում է օգտվել մարտի 19-ի Շարմ էլ Շեյխ-Երևան չվերթից

2 րոպեի ընթերցում

ԱԳՆ-ն Եգիպտոսում գտնվող ՀՀ քաղաքացիներին հորդորում է օգտվել մարտի 19-ի Շարմ էլ Շեյխ-Երևան չվերթից

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարարությունը Եգիպտոսում գտնվող ՀՀ քաղաքացիներին, որոնք ցանկանում են վերադառնալ Հայաստան, հորդորում է օգտվել մարտի 19-ին կայանալիք Շարմ էլ Շեյխ-Երևան չվերթից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին մարտի 18-ին հրավիրված մամուլի ասուլիսում ասաց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Եգիպտոսում մեր դեսպանատունը հայտնել է, որ մարտի 19-ին՝ ժամը 02:50 տեղի է ունենալու Շարմ էլ Շեյխից Երևան չվերթ։ Այս պահի դրությամբ պարզ չէ, երբ մարտի 19-ից հետո կիրականացվի հաջորդ չվերթը դեպի Երևան։ Այսպիսով, մեր քաղաքացիներին հորդորում ենք օգտվել հենց այդ չվերթից»,- ասաց Նաղդալյանը:

Եգիպտոսում ՀՀ դեսպանությունը կոչ է անում այդ չվերթով Երևան վերադառնալ ցանկացող ՀՀ քաղաքացիներին շտապ կապ հաստատել դեսպանության հետ՝ էլեկտրոնային փոստի հասցեով` [email protected], թեժ գծով՝ +201207050580, Viber՝ +201207050580, WhatsApp (միայն տեքստային հաղորդագրությունների համար)՝ +201207050580։

ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն:

Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 84-ի: Առաջին դեպքը գրանցվել էր մարտի 1-ին: Քաղաքացին Հայաստան էր եկել Իրանից: Նա ապաքինվել է և դուրս է գրվել:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում