Հասարակական

Շիրակի մարզում կան դժվարանցանելի ճանապարհներ 

1 րոպեի ընթերցում

Շիրակի մարզում կան դժվարանցանելի ճանապարհներ 

ԳՅՈՒՄՐԻ, 18 ՄԱՐՏԻ ԱՐՄԵՆՊՐԵՍ :Շիրակի մարզում գետնաբուք է, առկա է մերկասառույց:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Շիրակի մարզպետարանի տեղեկատվության բաժնից՝ նշելով, որ մարտի 18-ին ժամը 9.30-ի դրությամբ մարզի բոլոր տարածաշրջանների ավտոճանապարհներին ուժեղ գետնաբուք է։ Դժվարանցանելի են Աշոցքի, Ամասիայի, Արթիկի, Անիի և Ախուրյանիտարածաշրջանների ճանապարհները։

Սպասարկող ընկերություները կատարում են ճանապարհների երթևեկելի հատվածների ձյան մաքրման և աղով ու ավազով մշակման աշխատանքներ։ Այս պահին մարզի ճանապարհներին աշխատում է 23 միավոր տեխնիկա։

Մարզային իշխանությունները բնակիչներին խնդրում են երթևեկել խիստ անհրաժեշտության դեպքում:

Արմենուհի Մխոյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում