Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ձորակից
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն մարտի 17-ին, ժամը 18:47-ին տեղեկություն է ստացվել, որ ավտոմեքենան դուրս է եկել Սպիտակ-Երևան ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և սահել ձորակը:«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Սպիտակ-Երևան ավտոճանապարհի 16-րդ կմ-ին «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արկադի Գ.)դուրսէեկելճանապարհիերթևեկելիհատվածիցևմոտ 2 մսահելձորակը։
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ձորակից։
Կարդացեք հոդվածը` Русский