Դիլիջանի ոլորանները ծանրաքաշ և կցորդիչով մեքենաների համար փակ են
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Դիլիջանի ոլորանները ծանրաքաշ և կցորդիչով մեքենաների համար փակ են: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից։
«Տեղեկացնում ենք, որ մարտի 18-ին՝ ժամը 9:45-ի դրությամբ, առատ ձյան պատճառով և եթևեկության անվտանգությունը ապահովելու նպատակով Դիլիջանի ոլորանները ծանրաքաշ և կցորդիչով մեքենաների համար փակ են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ»,- ասված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ:
Կարդացեք հոդվածը` Русский