«Առաքելություն Հայաստան»-ը հորդորում է նվազագույնի հասցնել այցերը կազմակերպության ենթակառուցվածքներ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հետ համատեղ «Առաքելություն Հայաստան»-ը կորոնավիրուսի վարակի տարածումը հնարավորինս կանխելու նպատակով շահառու անձանց տեղեկացնում եւ հորդորում են նվազագույնի հասցնել այցելությունները կազմակերպության ենթակառուցվածքներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարությունից,կազմակերպությունը մինչեւ երկրում հայտարարված արտակարգ դրության ավարտը դադարեցնում է ցերեկային կենտրոնների եւ բարեգործական ճաշարանների գործունեությունը՝ ելնելով շահառուների եւ աշխատակիցների անվտանգությունից: Շահառուներին անհրաժեշտ տեղեկատվություն եւ խորհրդատվություն կտրմադրվի հեռախոսազանգերի միջոցով՝ երկուշաբթիից-ուրբաթ ժամը 9:00-18:00.

Տարեց եւ հաշմանդամություն ունեցող անձանց սպասարկման հարցերով կարելի է ե զանգահարել՝

  1. Քանաքեռ-Զեյթուն, Կենտրոն, Արաբկիր համայնքներ – 099 36 36 34
  2. Ավան համայնք – 096 00 26 50
  3. Նոր-Նորք, Նորք Մարաշ, Աբովյան համայնքներ – 096 00 27 50
  4. Շենգավիթ, Էրեբունի, Նուբարաշեն համայնքներ – 091 74 47 64
  5. Աջափնյակ, Դավիթաշեն համայնքներ – 096 00 91 18
  6. Վանաձոր համայնք – 096 00 29 90
  7. Սպիտակ համայնք – 096 00 24 90
  8. Ճամբարակ համայնք – 096 00 25 70
  9. Սիսիան համայնք - 096 00 27 80
  10. Տաշիր համայնք – 096 00 25 90
  11. Արթիկ համայնք – 096 00 24 99
  12. Հրազդան համայնք – 093 27 88 17
  13. Ալավերդու համայնք – 096 00 24 88
  14. Սեւան համայնք – 096 00 27 10
  15. Չարենցավան համայնք – 096 00 25 40
  16. Մասիս համայնք – 096 00 24 80
  17. Արտաշատ համայնք – 096 00 26 40
  18. Կապան համայնք – 096 00 25 60
  19. Գյումրի համայնք – 096 00 27 40

Առժամանակ դադարեցվում է նաև միջոցառումների կազմակերպումը, հրատապ դեպքերում կազմակերպության աշխատակազմը՝ պահպանելով անվտանգության նորմերը ընդունելություն կկազմակերպի գրասենյակների տարածքներում եւ/կամ տնային այցելությունների տեսքով:

Առցանց գրություններ կարելի է ուղարկել org@ngo.mission.am էլեկտրոնային հասցեին եւ կազմակերպության «Ֆեյսբուք»-ի էջին։

«Առաքելություն Հայաստան» ԲՀԿ աշխատանքային ռեժիմի հետագա փոփոխությունների վերաբերյալ կազմակերպությունը հավելյալ հրապարակումներ կանի։

Հայերեն Русский

Գերմանիայի հակահետախուզությունը հայտարարել է ռուսական լրտեսական ակտիվության ուժեղացման մասին

Մեր ձեռագրերում ու պատմության մեջ դատարկ էջեր չունենք. Մատենադարանի տնօրենը պատասխանել է Հիքմեթ Հաջիևին

«Արարատցեմենտ»-ը հերքում է ցեմենտի թանկացման մասին տեղեկությունները

Մեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներին

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը շարունակելու է «Հեզբոլլահի» ենթակառուցվածքների խոցումը Լիբանանում

Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են չհարվածել միմյանց էներգետիկ օբյեկտներին

Պաշտպանության նախարարը ու Ֆրանսիայի նոր դեսպանը քննարկել են պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարները

Թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել է «Արթիկ» ՔԿՀ-ի ծառայողը

Հայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումը

Հարյուրից ավելի աշխատանք՝ մեկ հարթակում. ցուցահանդեսով մեկնարկեց «Հայաստանի գույները» ջրաներկի միջազգային փառատոնը