Եթե հանրաքվեն և համաճարակային իրավճակը հակասեն միմյանց, այդ մասին որոշում կկայացնենք․ Փաշինյան

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծում է, որ որևէ քաղաքական նպատակ չի կարող ավելի բարձր լինել, քան հանրային անվտանգությունն ու առողջությունը․ վարչապետն նկատեց՝ եթե իրավիճակը լինի այնպիսին, որ ապրիլի 5-ին նախատեսված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն և համաճարակային իրավիճակը հակասեն միմյանց, կառավարությունը համապատասխան որոշում կկայացնի։ Ինպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Նիկոլ Փաշինյանն այս մասին ասաց «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերում։

«Ըստ ամենայնի, մենք առաջիկա օրերին կքննարկենք և որոշում կկայացնենք Եթե տեսնենք, որ իրավիճակը լինելու է այնպիսին, որ հանրաքվեն և համաճարակային իրավիճակը հակասում են իրար, մենք նաև այդ մասին որոշում կկայացնենք, բայց այդ որոշումը նույնպես կլինի հիմնավորված, եթե նման անհրաժեշտություն ծագի։ Ես չեմ ուզում վերջնական գնահատականներ տալ։ Կառավարությունը վաղը կքննարկի նաև Հայաստանի որոշ հատվածներում արտակարգ դրություն հայտարարելու հնարավորությունը, եթե նման անհրաժեշտություն կլինի»,- նշեց Փաշինյանը։

Հայերեն English Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան