Հասարակական

Հայաստանում կորոնավիրուսով վարակված առաջին պացիենտն ապաքինվել է

1 րոպեի ընթերցում

Հայաստանում կորոնավիրուսով վարակված առաջին պացիենտն ապաքինվել է

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում կորոնավիրուսով վարակված առաջին պացիենտն առողջացել է և դուրս կգրվի հիվանդանոցից։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Նա, 14 օր անցկացնելով հիվանդանոցում, որևէ բուժում չի ընդունել, որևէ դեղ չի խմել։ 14 օր ուղղակի մնացել է մեկուսացված, ինքնաբուժվել է և դուրս է գալիս հիվանդանոցից ու գնում տուն»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը գրանցվել էր մարտի 1-ին: Պացիենտը Հայաստան էր եկել Իրանից:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում