Հասարակական

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 20-ի

1 րոպեի ընթերցում

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 20-ի

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Նոր կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 20-ի:«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Եվս 14 թեստի պատասխաններից 12-ը բացասական են, իսկ 2-ը դրական: Վերջիններս կրկին կապված են «Էջմիածնի» դեպքի հետ: Այս պահին ունենք հաստատված 20 դեպք` հույս ունենալով, որ վաղը կունենք վերջնական բուժված 1 պացիենտ»,- գրել է նա:

Նոր կորոնավիրուսի` CՕVID-2019-ի բռնկումը գրանցվել է 2019 թվականի դեկտեմբերի վերջին Կենտրոնական Չինաստանի ամենախտաբնակ քաղաքում՝ 12-միլիոնանոց Ուհանում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այն բնութագրել է որպես պանդեմիա:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglish
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում