Մշակույթ

Կորոնավիրուսի տարածման հետևանքով Մայր թատրոնը հետաձգել է ներկայացումները

1 րոպեի ընթերցում

Կորոնավիրուսի տարածման հետևանքով Մայր թատրոնը հետաձգել է ներկայացումները

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը կորոնավիրուսի տարածման պատճառով հետաձգել է առաջիկա ներկայացումները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրված է թատրոնի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում:

«Հարգելի հանդիսատես հասկանալի պատճառներով Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի այսօրվա և առաջիկա ներկայացումները տեղի չեն ունենալու։ Լրացուցիչ տեղեկությունների դեպքում մենք ձեզ անպայման կտեղեկացնենք։ Շնորհակալ ենք փոխըմբռնման համար։ Առողջ եղեք»,-նշված է հաղորդագրությունում:

Նոր կորոնավիրուսի` CՕVID-2019-ի բռնկումը գրանցվել է 2019 թվականի դեկտեմբերի վերջին Կենտրոնական Չինաստանի ամենախտաբնակ քաղաքում՝ 12-միլիոնանոց Ուհանում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այն բնութագրել է որպես պանդեմիա: Աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հատել է 147 հազարը: Հայաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը 15 է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում