Կորոնավիրուսի մասին տեղեկություն ստանալու վստահելի կայքերը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորոնավիրուսի տարածմանը զուգահեռ՝ լայն տարածում են գտնում նաև բազմաթիվ ինտերնետային կայքեր, որոնք ներկայանալով որպես պաշտոնական աղբյուր, կեղծ տեղեկություններ են տարածում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ տեղեկատվության ստուգման կենտրոնը ներկայացնում է պաշտոնական այն աղբյուրները, որտեղից կարելի է ստանալ ստուգված և ճշգրիտ տեղեկություն վիրուսի մասին։

  1. Առողջապահական համաշխարհային կազմակերպությունwho.int
  2. Ջոն Հոփքինսի համալսարանի ստեղծած հարթակը՝coronavirus.jhu.eduևworldometers.info
  3. ՀՀ Առողջապահության նախարարությունmoh.am
  4. ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման ազգային կենտրոնի ստեղծած հարթակը՝ncdc.am
  5. Կորոնավիրուսի մասին Հայաստանում տարածվող ապատեղեկատվությունների մասին հերքումները կարող եք գտնել Տեղեկատվության ստուգման կենտրոնի (Infocheck.am)COVID-19բաժնում։

Պաշտոնական տեղեկատվություն կարելի է ստանալ նաև վարչապետՆիկոլ Փաշինյանիև Առողջապահության նախարարԱրսեն ԹորոսյանիՖեյսբուքյան էջերից։

Հայերեն