Կորոնավիրուսի մասին տեղեկություն ստանալու վստահելի կայքերը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորոնավիրուսի տարածմանը զուգահեռ՝ լայն տարածում են գտնում նաև բազմաթիվ ինտերնետային կայքեր, որոնք ներկայանալով որպես պաշտոնական աղբյուր, կեղծ տեղեկություններ են տարածում։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ տեղեկատվության ստուգման կենտրոնը ներկայացնում է պաշտոնական այն աղբյուրները, որտեղից կարելի է ստանալ ստուգված և ճշգրիտ տեղեկություն վիրուսի մասին։
- Առողջապահական համաշխարհային կազմակերպությունwho.int
- Ջոն Հոփքինսի համալսարանի ստեղծած հարթակը՝coronavirus.jhu.eduևworldometers.info
- ՀՀ Առողջապահության նախարարությունmoh.am
- ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման ազգային կենտրոնի ստեղծած հարթակը՝ncdc.am
- Կորոնավիրուսի մասին Հայաստանում տարածվող ապատեղեկատվությունների մասին հերքումները կարող եք գտնել Տեղեկատվության ստուգման կենտրոնի (Infocheck.am)COVID-19բաժնում։
Պաշտոնական տեղեկատվություն կարելի է ստանալ նաև վարչապետՆիկոլ Փաշինյանիև Առողջապահության նախարարԱրսեն ԹորոսյանիՖեյսբուքյան էջերից։