Սպորտ

Կարեն Ասրյանի հիշատակին նվիրված շախմատի միջազգային բաց մրցաշարը հետաձգվել է 

1 րոպեի ընթերցում

Կարեն Ասրյանի հիշատակին նվիրված շախմատի միջազգային բաց մրցաշարը հետաձգվել է 

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատիֆեդերացիայի կողմից հունիսի 20-30-ը Երևանում կազմակերպվող գրոսմայստեր Կարեն Ասրյանի հիշատակին նվիրված շախմատի միջազգային բաց մրցաշարը հետաձգվել է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է շախմատի ֆեդերացիան: Պատճառն ամբողջ աշխարհում մեծ տարածում ստացող կորոնավիրուսն է:

Կարեն Ասրյանը միջազգային կարգի գրոսմայստեր էր 1998 թվականից, ԽՍՀՄ մինչև 10 տարեկանների չեմպիոն (1990), Հայաստանի չեմպիոն (1999), Եվրոպայի չեմպիոն (թիմային, 1999), Համաշխարհային շախմատային օլիմպիադայի բրոնզե մեդալակիր (2002), չեմպիոն (2006), աշխարհի թիմային առաջնության մրցանակակիր (2005): 2008 թ․ հունիսի 9-ին Կարեն Ասրյանը հանկարծամահ եղավ ուղեղի կաթվածից։ Նա կյանքից հեռացավ որպես համաշխարհային օլիմպիադայի և Հայաստանի գործող չեմպիոն։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում