ԱՄՆ պետդեպն իր զեկույցում մատնանշում է Հայաստանի իշխանությունների կոռուպցիայի դեմ պայքարի քայլերը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկայի Միացյալ Նահանգների պետդեպարտամենտը հրապարակել է մարդու իրավունքների պաշտպանությանը նվիրված հերթական տարեկան զեկույցը Հայաստանի մասին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ զեկույցում նշվում է, որ 2019 թվականի ընթացքում Հայաստանի կառավարությունը քայլեր է ձեռնարկել ինչպես նախկին, այնպես էլ ներկա պաշտոնյաների թույլ տված չարաշահումները հետաքննելու և մեղավորներին պատժելու ուղղությամբ:

Որպես օրինակ նշվում է այն հանգամանքը, որ ամբողջ տարվա ընթացքում շարունակվել է Մարտի 1-ի գործով դատաքննությունը: Պետդեպն ընդգծում է, որ առաջադրված են մի շարք մեղադրանքներ՝ սահմանադրական կարգի տապալում, կոռուպցիա, Մարտի 1-ի գործով ձեռք բերված ապացույցների կեղծում:

Պետդեպի զեկույցում անդրադարձ է կատարվում նաև Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի հրապարակած զեկույցին Հայաստանի մասին, որում նշվում է, որ «մեղավորներին պատասխանատվության ենթարկելու քայլերը պետք է արվեն զգույշ և խստորեն համապատասխանեն օրենքի գերակայությանը, դատարանների անկախությանը, թափանցիկությանը»:

«Հունիսի 4-ին խորհրդարանն ընդունել է օրենք՝ 2008 թվականի մարտին հետընտրական բռնության զոհերին օգնություն ցուցաբերելու մասին, իսկ սեպտեմբերի 5-ին կառավարությունը հատկացրեց 720 միլիոն դրամ (1,5 միլիոն դոլար)՝ զոհերին ու նրանց ընտանիքներին օգնելու համար»,- ասված է զեկույցում:

Պետդեպի զեկույցում անդրադարձ կա նաև կոռուպցիայի դեմ պայքարին: Նշվում է, որ Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո իշխանությունները հետաքննություններ սկսեցին` բացահայտելով համակարգային կոռուպցիան, որը ներառել է հասարակական և մասնավոր կյանքի մեծ մասը: «Կառավարությունը բազմաթիվ քրեական գործեր հարուցեց նախկին պաշտոնյաների, նրանց հարազատների, խորհրդարանականների, որոշ դեպքերում՝ դատական մարմինների ներկայացուցիչների և նրանց հարազատների մասնակցությամբ: Կառավարությունը նմանատիպ գործեր է հարուցել նաև մի խումբ ներկա պաշտոնյաների նկատմամբ»,- ասված է զեկույցում:

ԱՄՆ Պետդեպն անդրադարձել է նաև Հայաստանի դատական համակարգում առկա խնդիրներին: «Թեև օրենքը ենթադրում է անկախ դատական համակարգ, դատական համակարգը հիմնականում անկախություն չի ցուցաբերում: 2018 թվականին տեղի ունեցած քաղաքական փոփոխություններից հետո էլ դատական համակարգի նկատմամբ հասարակության անվստահության մակարդակը բարձր է մնում»,- ասված է զեկույցում:

Անդրադարձ է կատարվում նաեւ փախստականների խնդրին և նշվում, որ ՀՀ կառավարությունը քայլեր է ձեռնարկել նրանց ապաստան տալու համար: Նշվում է, որ Հայաստանի կառավարությունը 1.5 միլիարդ դրամ է հատկացրել 1980-ականների վերջերին և 90-ականների սկզբներին Ադրբեջանից գաղթած 112 ընտանիքի բնակարան հատկացնելու համար:

Հայերեն العربية English Русский

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մեկնաբանությունը՝ աղջիկ երեխաների միջազգային օրվա առթիվ

ՀՀ ԶՈՒ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» գերժամանակակից հրետանային միջոցով

Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք մարդ տեղափոխվել է բժշկական կենտրոն

Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին

ՄԻՊ ներկայացուցիչը մասնակցել է Բռնության դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված իրազեկման հանդիպմանը

«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ

Թարգմանչական արվեստը՝ պատուհան դեպի այլ երկրներ. Հայաստանի գրողների միությունը Թարգմանչաց տոնը նշանավորեց «Կանթեղ» մրցանակաբաշխությամբ

Հոկտեմբերի 12-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 11-ի միջոցառումներ

Հունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդես