Սիփան Փաշինյանն այցելել է կուրթանցի Մեխակ Առաքելյանին. նրանց ցանկանում են օգնել արտերկրի հայերը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանն իր օգնական Անուշ Դավթյանի հետ ուղևորվում է Լոռու մարզի Կուրթան գյուղ՝ այցելելու այնտեղ բնակվող Մեխակ Առաքելյանին և նրա ընտանիքին:«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ս. Փաշինյանն այս մասին հայտնեց «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում տեղադրված տեսանյութի միջոցով: Ավելի վաղ նա տեղեկացրել էր, որ այդ ընտանիքի համար լավ լուրեր ունի:

«Արտերկրում բնակվող մի քանի քաղաքացի խնդրել է ինձ այցելել կուրթանցի Մեխակ Առաքելյանի ընտանիքին և հայտնել նրանց, որ իրենք պատրաստակամ են օգնել՝ լուծել նրանց խնդիրները: Արտերկրում բնակվողները նմանատիպ որոշում են կայացրել, երբ մամուլից տեղեկացել են կուրթանցի այդ տղամարդու առողջական խնդիրների մասին»,- նշեց Սիփան Փաշինյանը և հավելեց, որ շահարկումներից խուսափելու համար (քանի որ այս պահին սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի գործընթաց է) այս ամենի մասին մանրամասն տեղեկություններ չի հայտնի:

Նա խոստացավ, որ հանրային հետաքրքրության դեպքում մանրամասները կներկայացնի ապրիլի 5-ից հետո:

Մարտի 7-ին՝ Ստեփանավանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մի երիտասարդ էր մոտեցել, ով ասել էր, որ երկրաշարժից տուն է կորցրել: Վարչապետը նշել էր, որ պետք է պարզել՝ պետությունը պարտավորություն ունի, թե ոչ։ Հետո, տվյալ երիտասարդը՝ Մեխակ Առաքելյանը, ասել էր, որ տուն չունի, տնակում է ապրում: Փաշինյանն էլ պնդել էր, որ առողջ տղամարդը չի դիմի մեկ ուրիշ առողջ տղամարդու՝ տան հարցով։Մարտի 10-ին մամուլում մի տեսանյութ հրապարակվեց, որտեղ Մեխակ Առաքելյանը պատմում է իր առողջական խնդիրների մասին և թե այդ օրն ինչ է ցանկացել խնդրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից: Այսօր՝ մարտի 11-ին՝ Սիսիան քաղաքում տեղի ունեցած Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավի հանրահավաքի ընթացքում, վարչապետը ներողություն խնդրեց Կուրթան գյուղի բնակիչ Մեխակ Առաքելյանից՝ ընդունելով իր սխալը։

Հայերեն Русский

Գերմանիայի հակահետախուզությունը հայտարարել է ռուսական լրտեսական ակտիվության ուժեղացման մասին

Մեր ձեռագրերում ու պատմության մեջ դատարկ էջեր չունենք. Մատենադարանի տնօրենը պատասխանել է Հիքմեթ Հաջիևին

«Արարատցեմենտ»-ը հերքում է ցեմենտի թանկացման մասին տեղեկությունները

Մեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներին

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը շարունակելու է «Հեզբոլլահի» ենթակառուցվածքների խոցումը Լիբանանում

Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են չհարվածել միմյանց էներգետիկ օբյեկտներին

Պաշտպանության նախարարը ու Ֆրանսիայի նոր դեսպանը քննարկել են պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարները

Թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել է «Արթիկ» ՔԿՀ-ի ծառայողը

Հայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումը

Հարյուրից ավելի աշխատանք՝ մեկ հարթակում. ցուցահանդեսով մեկնարկեց «Հայաստանի գույները» ջրաներկի միջազգային փառատոնը