Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանն «Այո»-ի քարոզարշավը սկսում է Ագարակից

1 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանն «Այո»-ի քարոզարշավը սկսում է Ագարակից

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը սկսել է Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի շրջանակներում «Այո»-ի քարոզարշավը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ վարչապետը քարոզարշավը սկսել է Սյունիքի մարզի Ագարակ համայնքից: Վարչապետը շրջում է Ագարակ համայնքում և «Այո»-ի քարոզչական բուկլետներ է բաժանում քաղաքացիներին:

ՀՀ վարչապետին ուղեկցում են նրա տիկին Աննա Հակոբյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում