Հասարակական

Դատախազությունը Հրայր Թովմասյանի և Նորայր Փանոսյանի գործն ուղարկել է դատարան

1 րոպեի ընթերցում

Դատախազությունը Հրայր Թովմասյանի և Նորայր Փանոսյանի գործն ուղարկել է դատարան

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գլխավոր դատախազությունը հաստատել է Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և Արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության նախկին պետ, Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանի գործով մեղադրական եզրակացությունը և այն ուղարկել դատարան: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

Հրայր Թովմասյանին և Նորայր Փանոսյանին ՀՔԾ-նմեղադրանք է առաջադրել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում